Հայոց «Մարիամ» հաստատութեան աշակերտ-ուհիները ՀՀ դեսպանատնում

2019 թւականի դեկտեմբերի 26-ին հայոց «Մարիամ» հաստատութեան տղայոց և օրիորդաց դպրոցներից, թւով 24 աշակերտներ հրաւիրւել էին Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն՝ մասնակցելու ամանորեայ հանդէսին:

Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան պրն. Արտաշէս Թումանեանը շնորհաւորեց բոլորի գալիք Նոր տարին, իսկ աշակերտները իրենց ուրախ երգերով, ասմունքներով ստեղծեցին ջերմ մթնոլորտ:

Ներկայ էին դեսպանատան աշխատակիցներ, դպրոցների փոխտեսուչներ, ծնողական խորհուրդների անդամներ, իսկ Կրթական խորհրդի կազմից ներկայ էր Խաչատուր Խաչատրեանը:

Հանդէսի վերջում աշակերտներին բաժանւեց ամանորեայ գեղեցիկ քաղցրաւենիքի կապոցներ:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդ