Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ. Հ. թեմի առաջնորդը ընդունեց Թեհրանում Խարազմի համալսարանի փիլիսոփաութեան ֆակուլտետի տնօրէն՝ դոկտ. Ռասուլիփուրին

2020 թւականի յունւարի 18-ին շաբաթ առաւօտեան Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելեց «Խարազմի» համալսարանի փիլիսոփաութեան ֆակուլտետի տնօրէն՝ դոկտ. Ռասուլիփուրը:

Դոկտ. Ռասուլփուրը ժամանակին գլխաւորում էր մշակոյթի եւ իսլամական հաղորդակցութեան կազմակերպութեան հովանու ներքոյ գործող կրօնների երկխօսութեան կենտրոնը եւ միաժամանակ Սրբազան Հօր մօտիկ սրտակից գործընկեր էր:

Դոկտ. Ռասուլիփուրը յատուկ կերպով եկած էր Սրբազան Հօր ապաքինման բարեմաղթանքները փոխանցելու եւ միաժամանակ շնորհաւորելու նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնների առիթով:

Հանդիպումը առիթ եղաւ զրուցելու երկխօսութեան այժմէականութեան եւ կարեւորութեան ընկերութեան կեանքի մասին:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ