Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Սրբազան Հայրը ընդունեց Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներին

Ամանորի, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, կիրակի 19 յունւարի 2020 թւականի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդի անդամներին:

Սրբազան Հայրը առաջին հերթին ողջունեց իրենց ներկայութիւնը գնահատեց իրենց գործունէութիւնը, շեշտելով կարեւորութիւնը եկեղեցական խորհրդի գործունէութեան, որովհետեւ Ս. Սարգիս եկեղեցին Առաջնորդանիստ եկեղեցին է եւ Առաջնորդն էլ գտնւում է այդ եկեղեցու շրջափակում:

Այնուհետեւ եկեղեցական խորհուրդը մատնանշեց, իր դիմագրաւած որոշ դժւարութիւններ, որոնք առաւելաբար վարչական են եւ երբեմն էլ թիւրիմացութեան արդիւնք:
Թեմակալ առաջնորդը յայտնեց, որ ինքը անպայմանօրէն այդ դժւարութիւնները հարթելու համար աշխատանք կը տանի:

Ապա խօսւեց եկեղեցու անւանակոչութեան հետ կապւած տօնակատարութեան մասին եւ եկեղեցու հետ կապւած հարդարանքի հարցերի շուրջ:

Ազգային Առաջնորհարանի հանրային կապ

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com