Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետը՝ Ազգաին Առաջնորդարանում


Ս. Ծննդեան եւ Ամանորեայ տօների առիթով երեքշաբթի 22 յունւարի 2020 թ.-ին Ազգային Առաջնորդարան այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Ֆարհադիին , նոյն շրջանի քաղաքային ծառայութեան եւ կանաչապատման հարցերի տեղակալ՝ ճրտպ. Ալիբախշիին, սոցիալական եւ մշակութային հարեցրի տեղակալ՝ ճրտպ. Հոնարւարը, նոյն շրջանի 1-ին մասնաբաժնի քաղաքապետ՝ ճրտպ. Եալւէին, Մշակութային բաժնի պետ՝ պրն. Սոբհանիին, Հանրութեան հետ կապի պետ՝ ճրտգ. Փանահիին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:

Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց այցելուներին: Հանդիպմանը ներկայ էր Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը:

Սրբազան Հայրն եւ Քաղաքապետն իրենց ելոյթներում անդրադարձ ունեցան գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեանը, եւ ուկրայինական ինքնաթիռի աղէտին:

Սրբազան Հայրը այդ ուղղութեամբ յայտնեց՝ «Գեներալ Ղասեմ Սոլէյմանին Իրանի արժանաւոր զաւակն էր, բայց իր նահատակութիւնը Իրանի ազգին եւ ժողովդին միացրեց իրար եւ ժողովրդի մեծութիւնը դրա մէջն է, որ կարողանում է դժբախտութեան մէջ լինել միակամ եւ միասիրտ» նշելով՝ «Իրանը զօրաւոր է եւ կը կարողանայ ամէն դժւարութիւն դիմադրել»:

Թեմակալ առաջնորդը շնորհակալութիւն յայտնեց հիւրերին իրենց ներկայութեան ու շնորհաւորանքների համար եւ իր գնաքատանքի խօսքը ուղղեց ընդհանուր Թեհրանի Քաղաքաքապետարանի եւ բոլոր շրջանների գործունէութեան եւ համագործակցութեան համար, նշելով այն շրջանները որոնց սահմաններում են գտնւում Թեմիս եկեղեցինները եւ ազգապատկան կալւածները, ինքնըստինքեան առաւել սերտ են յարաբերութիւնները եւ փոխհամագործակցութիւնները, որի համար երախտապարտ ենք:

Քաղահապերտ՝ դոկտ. Ֆարհադիին նաեւ իր շնորհաւորանքի խօսքը ուղղեց իրանահայութեան եւ յատկապէս թեհրանահայ համայնքին եւ իրենց պատրաստակամութիւնը յայտնեց համագործակցութիւնները շարունակելու համար:

Քաղաքապետը տեղեկացրեց քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային բաժնի տարած աշխատանքներրի շնորհիւ պատրաստւել էր ամանորեայ շնորհաւորանքի պաստառներ ու միացւել էր քաղաքի տարբեր շրջաններում նաեւ Իրան-Իրաք պարտադրեալ պարերազմի հայ 114 նահատակների յիշատակը վառ պահելու նպատակով ձեւաւորւել էր ցուցատախտակ, որի վրայ գրի է առնւել բոլոր նահատակների անունները, հայերէն եւ պարսկերէն լեզունեով, որը Ս. Ծնունդի օրը տեղադրւել էր «Ս. Մարիամ» պարտեզում: Քաղաքապետը յայտնեց իրենց հետ բերած են հայ նահատակների անունով պատրաստւած ցուցատախտակից մէկական օրինակ:

Քաղաքապետը նաեւ յայտնեց Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային փոստի ընկերութեան միջոցով թողարկւել է նամականիշեր՝ Ս. Սարգիս եկեղեցու թէ՝ ներսի եւ թէ՝ մուտքի ճակատի պատկերնեով, որոնցից մէկական օրիանակ միացւած քաղաքապետի յղած շնորհաւորանքին նւիրեցին Թեմակալ առաջնորդին եւ դիւանապետին:

Սրբազան հայրը գնահատեց Քաղաքապետարանի 6-րդ շրջանի պատասխանատունների գործունէութիւնը, յայտնելով երախտարժան են կատարած աշխատանքները:

Հանդիպման աւարտին կողմերը յաջողութիւններ մաղթեցին միմեանց, յոյս յայտնելով շարունական լինեն երկկողմ փոխհամագործակցութիւնները:

Ազգային Առաջնորդարանի հանրութեան հետ կապ