Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻԻՀ-ում հաւատարմագրւած Կիպրոսի դեսպանը այցելեց Սրբազան Հօրը

2020 թւականի յունւարի 22-ին չորեքշաբթի Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Կիպրոսի դեսպան՝ պրն. Պետրոսին, որը եկած էր տօնական օրերի եւ Սրբազան Հօր ապաքինման առիթներով իր բարեմաղթանքները ներկայացնելու:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Դեսպանին եւ շնորհակալութիւններ յայտնեց իր ազնիւ բարեմաղթանքների համար:

Հանդիպումը առիթ եղաւ խօսելու թեհրանահայ եւ կիպրոսահայ գաղութների մասին ինչպէս նաեւ միջեկեղեցական եւ միջկրօնական հարցերի շուրջ: Միաժամանակ շեշտելով միջկրօնական եւ եկեղեցական երկխօսութեան կարեւորութիւնը:

Ազգային Առաջնորհարանի հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ