Երեքշաբթի 21 յունաւար 2020 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաստարմագրւած Աւստրալիայի դեսպանուհի՝ տկն. Լինդալ Սաչին:
Դեսպանուհին եկած էր տօնական օրերի առիթով Սրբազան Հօրը յայտնելու իր բարեմաղթանքները:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց դեսպանուհուն շնորհաւորեց իր նոր պաշտօնի համար եւ այնուհետ խօսւեց հայութեան մասին յատկապէս աւստրալիահայ գաղութի մասին եւ իր աւստրալիայի բերած ներդրումների մասին:
Սրբազան Հայրը իր կարգին բացատրութիւններ տւեց իրանահայ գաղութի եւ յատկապէս թեհրանահայ գաղութի մասին:
Յայտնենք, որ աւստրալիայի դեսպանուհին եղել է Լիբանանում եւ Իրաքում եւ ուր, որ եղել է յատուկ կապ է հաստատել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Աւելի քան մէկ ժամ տեւող հանդիպումը անցաւ անկեղծ եւ ջերմ մթնոլորտում:
Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ