Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ամանորեան ոգով…

Թւականիս չորեքշաբթի, յունւարի 8-ին Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների ուսուցչական անձնակազմի եւ ուսանողների մասնակցութեամբ, գլխաւորութեամբ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Հայր Պարոյր Շերնեզեանի ընկերակցութեամբ, տեղի ունեցաւ Նոր տարւան եւ Ս. Ծննդեան տօներին նւիրւած միջոցառում: Միջոցառման մասնակցում էին անցեալ տարւայ շրջանաւարտ ուսանողները: Ծրագիրը վարում էր երրորդ դասարանի ուսանողներից՝ Լալագէ Մանուկեանը: Ծրագիրը յագեցած էր ասմունքներով եւ բարեմաղթանքներով:

 

Սկզբում դասընթացների տնօրէնը՝ Քլարա Աղախանեանը իր ողջոյնի խօսքն ուղղեց Սրբազան Հօր եւ Ամանորի առիթով ներկաներին փոխանցեց բարեմաղթանքներ: Առաջին եւ երկրորդ դասարանի ուսանողներից՝ Ալին Քեշիշեանն եւ Այլին Յարութիւնեանը ընթերցեցին Սրբազան Հօր Նոր տարւայ պատգամը: Այնուհետեւ առաջին դասարանցիներ՝ Էմմա Շամիրեանը, Էլպիս Մարտիրոսեանը, Քարոլին Մկրտչեանը եւ Թալին Գալստեանը ասմունքեցին Պարոյր Սեւակի «Արի Նոր տարի» բանաստեղծութիւնը: Ապա Էմմա Շամիրեանը ընթերցեց ուսանողների խօսքը օրւայ առիթով եւ իրենց ուրախութիւնն յայտնեց դասարաններին մասնակցելու վերաբերեալ:

Բոլորս շատ ուրախ ու ոգեւորւած էինք, քանի որ Սրբազան Հայրը իր ապաքինումից յետոյ առաջին անգամ էր, որ մեզ մօտ էր գտնւում:

Ծրագրի վերջում Սրբազան Հայրը իր ամփոփիչ խօսքը ուղղեց ներկաներիս, յատկապէս տպաւորիչ էր բոլորիս համար հետեւեալ պատգամը. «Ինչպէս բնութիւնն է միշտ իրեն նորոգում, այդպէս էլ մարդ արարածը կարիք ունի հոգեպէս նորոգման»:

Թղթակցութիւնը պատրաստեց Գ դասարանի ուսանող՝
Կարինէ Յարութիւնեանը

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ