ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 8 Փետրւար 2020-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ, այս առիթով հինգշաբթի եւ ուրբաթ 6-7 փետրւար 2020-ի երեկոյեան ժամը 6-ին Ս. Սարգիս եկեղեցում կատարւելու է հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ 8 փետրւար 2020-ին մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. արարողութեան կը նախագահի եւ յաւուր պատշաճի կը քարոզի թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝

Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը
Սկիզբ ժամերգութեան ժամը 9.00-ին
Ս. Պատարագ ժամը 10.00-ին
Քարոզ ժամը 11.00-ին

Յաւարտ Ս. պատարագի տեղի ունենալու է հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցւոյս բարերարների հոգիների խաղաղութեան համար, որից յետոյ տեղի է ունենալու մատաղի օրհնութիւն։

Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու հսկումի եւ Ս. Պատարագի հոգեպարար արարողութեան, հաղորդւելու տօնին խորհրդով եւ առաւել եւս կենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատը:

Նրանք ովքեր մատաղ կամ խորհուրդ ունեն, թող ազնիւ լինեն դիմելու Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդին Ազգային Առաջնորդարան: