Հայ Կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէսի փակման հանդիսութիւն

2020 թւականի փետրւարի 12-ին չորեքշաբթի առաւօտեան, փակումը կատարւեց՝ «Արտակ Մանուկեան» թանգարանում կազմակերպւած Իրանահայ կանանց ձեռարւեստի ցուցահանդէսի: Շուրջ կէս ամիս տեւողութեամբ ցուցահանդէսին ցուցադրութեան դրւեցին իրանահայ կանանց ձեռագործ եւ ասեղնագործութիւն արւեստներից ցուցանմուշներ:

Միջոցառմանը ներկայ էին՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Հայ կին և քոյր միութիւնների (Անահիտ, Անի, Արմենուհի միութիւն) վարչութիւնների ներկայացուցիչները եւ ցոյցի դրւած աշխատանքների հեղինակները։

Սրբազան Հայրը շրջելով ցուցասրահի տարածքը դիտեց բոլոր ձեռքի աշխատանքները, լսելով հեղինակների բացատրութիւնները իրենց աշխատանքների մասին:

Թեմակալ առաջնորը ողջունեց կատարած աշխատանքը, բարձր գնահատելով նմանատիպ աշխատանքների կազմակեպումը:

իւրայատուկ խանդավառութեամբ եւ մտերմիկ մթնոլորտում ընթացաւ ցուցահանդէսի փակման հանդիսութիւնը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ