Կրթական խորհրդի հանդիպումներ հայոց ազգային դպրոցներում

Կրթական Խորհուրդը ազգային դպրոցներում և մանկապարտէզներում առկայ խնդիրներին ու հարցերին աւելի հանգամանօրէն ծանօթանալու, ուսումնասիրելու և դրանց լաւագոյնս լուծումներ տալու նպատակով շարունակում է այցելութիւններ ազգային դպրոցներ և մանկապարտէզներ: Թւականիս փետրւարի 14-ին Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի գլխաւորութեամբ Կրթական խորհրդի անդամները այցելեցին «Սասուն» մանկապարտէզ:

Հանդիպեցին մանկապարտէզի տեսչուհուն և ծնողական խորհրդի անդամներին: Քննարկեցին մանկապարտէզում առկայ հարցերն ու խնդիրները: Տեսչուհու կողմից ներկայացւեց կատարւած աշխատանքները և ապագայ անելիքները:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ