Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հաղորդագրութիւն

Մեր սիրելի հայրենակիցներին յայտնում ենք, նկատի առնելով այն իրողութիւնը, որ կորոնավիրուս համաճարակի տարածումը համաշխարհային լուրջ սպառնալիք լինելով, մինչ օրս բացասական ազդեցութիւն է թողել մարդկային կեանքի վրայ, նրա կանխարգելման հրամայականից ելնելով, անհրաժեշտ է աչալրջութեամբ հետեւել առողջապահական յորդորները եւ յարգել երկրի մասշտաբով դրւած սահմանափակումները եւ արգելքները, որպէսզի հնարաւոր լինի կորոնավիրուս համաճարակի փոխանցման շղթան կտրել։

Առողջապահական ճգնաժամային այս ժամանակահատւածում, Թեմիս Թեմակալ Առաջնորդը նաեւ Թեմական խորհուրդը բազմիցս պատգամներով եւ հաղորդագրութեամբ հանդէս գալով, թելադրանքներ եւ յորդորներ են փոխանցել, համայնքիս համաճարակից զերծ պահելու նպատակով, սակայն քանի որ կորոնավիրուս համաճարակի բարձրակէտը դեռեւս չի անցել, անհրաժեշտ է առաւել զգուշաւոր լինել։

Հետեւաբար Թեմական խորհուրդը նկատի առնելով այն, որ ծերանոցներում բնակւող տարեցները վարակման ռիսկի խմբում են գտնւում, Հայ կանանց բարեգործական ընկերութեան համագործակցութեամբ, այլ անձանց հետ շփումը սահմանափակելու եւ համաճարակի կանխարգելման նպատակով, արգելել է միջավայրի այցելութիւնները։

Կարիքաւորներին օժանդակող մարմնի համագործակցութեամբ, վերոնշւած սահմանումը նկատի է առնւել նաեւ §Սահակեան¦ բարեսիրական կենտրոնում, որի բնակիչները սոցիալական հեռաւորութիւնը պահպանելով, միայն բացառիկ եւ խիստ անհրաժեշտ դէպքում են կենտրոնից դուրս գնալու։

Վերջում հարկ ենք համարում կարեւորութեամբ մատնանշել համայնքիս Սասուն եւ Զէյթուն թաղամասերի հրապարակներում նկատելի թւով հայրենակիցների ներկայութեան հանգամանքին, որոնք վտանգի լրջութիւնը չընկալելով, շարունակում են իրենց բնականոն կեանքի ընթացքը եւ վտանգում են իրենց եւ առաւել եւս իրենց շրջապատի առողջութիւնը։

Ուստի մէկ անգամ եւս յորդորում ենք, որ անհրաժեշտ է կիրառել համաճարակի տարածումը կանխարգելող առողջապահական խորհուրդները։ Երթեւեկութիւնը պակսեցնել եւ կիրառել կարանթինի ռեժիմը։ Սոցիալական հեռաւորութիւնը պահպանելով, դուրս գալ միայն բացառիկ դէպքերում՝ կենսական անհրաժեշտութիւնից ելնելով եւ այսպիսով բոլորս միասնաբար օգնենք, որպէսզի ինչքան շուտ կտրւի կորոնավիրուսի փոխանցման շղթան։

Կրկին կարեւորութեամբ շեշտում ենք, որ հաւաստի եւ ստոյգ տեղեկութիւններ ստանալու համար, հնարաւոր է հետեւել միայն Ազգային Առաջնորդարանի պաշտօնական կայքէջի միջոցով հաղորդւած լուրերին։

Դիւան Ազգային Առաջնորդարանի Թեհրանի Հայոց Թեմի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ