Երեք Ամիս Դադարից Յետոյ Սուրբ Սարգիս Եկեղեցում, Մատուցւեց Սուրբ Եւ Անմահ Պատարագ

Կիրակի 17 մայիս 2020 թւականի առաւօտեան, նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ․ Ս․ Սրք Սարգսեանի, Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում, ձեռամբ Արժ․ Տ․Արիստակէս․ Շահմիրեանի, ու մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ երգեցիկ խմբի, մատուցւեց յետ կարանտինեան շրջանի, առաջին Սուրբ եւ Անմահ Պատարագ, որը ինստագրամի եւ այլ սոսցանցերի միջոցով, ուղիղ եթերով ընծայւեց գաղութիս հաւատացեալների ուշադրութեան։

Սրբազան հայրը յընթացս քարոզի՝ նախ այս բարեբաստիկ առիթի համար Աստծուն գոհունակութիւն յայատնեց, որից յետոյ անդադարձաւ այն կարեւոր պարագային, որ պատմութեան ընթացքին, ոչ մի ուժ չի կարողացել կասեցնել Եկեղեցական բնականոն կեանքը, բայց ցաւօք սրտի այս աննշմարելի ժահրը, խաթարեց կեանքը պետութիւնների եւ երկրների։ Նաեւ յաւելեց՝ այդուհանդերձ ընտանիքների անդամների աւելի մերձեցման պատճառ հանդիսացաւ ու հաւատացեալների տներրը տաճարացրեց։

Ապա Սրբազան հայրը բնաբան առնելով Յովհաննու Աւետարանի տասերրորդ գլուխը, յիշեցրեց՝ յաւիտենական կեանք առաջնորդող միակ ճանապարհը եւ միջոցը միայն Քրիստոսն է, որով լիցքաւորւելով մարդը ունենում է շնորհալի կեանք։

Սրբազան հայրը իր խօսքի վերջում, յոյս յայտնեց որ յառաջիկայ շաբաթւանից սկսեալ, միւս եկեղեցիներում եւս կմատուցւի Սուրբ եւ Անմահ Պատարագ։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի Սրբազան Հօր Նախագահութեամբ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, ժահրի համաճարակի ընթացքին ի Տէր հանգչած հայորդիների եւ վերջերս Ամերիկայում մահացած հագուցեալ Հայկ Պոստանեանի հոգւոց հանգստեան համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ