Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒՄ Է ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԵՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ ԻՏ ԷԼ ՖԵԹՐԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ


Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Իսլամական Իտ Էլ Ֆեթրի տօնի առիթով յանուն Թեհրանի Հայոց Թեմի ողջ ժողովականութեան եւ ժողովրդին շնորհաւորական գրեր յղեց Յեղափոխութեան առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենէի-ին, Հանրապետութեան Նախագահին, Օրէնսդիր եւ Դատական կառոյցների նախագահներին, պատկան նախարարներին եւ պետական այրերին։

Իր շնորհաւորական գրի մէջ առաջնորդ Սրբազան հայրը անդրադառնալով կառավարութեան քորոնաժահրի յաղթահարման տարած աշխատանքներին մաղթեց, որ որքան հնարաւոր է արագ ձեւով համաճարակի պատւաստը գտնւի, որպէսզի կարելի լինի աւելի մեծ աղէտների առաջքը առնել։

Այս առիթով մի անգամ եւս շնորհաւորում ենք Իրանի ազնիւ ժողովրդին Իտ Էլ Ֆեթրի տօնի առիթով եւ բոլորին մաղթում ենք առողջութիւն, յաջողութիւն եւ խաղաղ կեցութիւն։ Այս օրերին աշխարհը մեծ տագնապի եւ քորոնա ժահրի մարտահրաւէրի դէմ յանդիման է գտնւում։ Տօնական այս օրերին բոլորիս աղօթքն ու մաղթանքը այն է, որ մարդկութիւնը իր միասնականութեամբ կարողանայ որքան շուտ յաղթահարել այս համաճարակին եւ ժողովուրդները վերագտնեն իրենց խաղաղութիւնն ու հոգեւոր կեանքը։


ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

20 Մայիս 2020
Թեհրան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ