Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ի ՅԻՇԱՏԱԿ ԻՄԱՄ ԽՈՄԷՅՆՈՒ ՄԱՀՒԱՆ 31-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Մարդկային կեանքը իր սկիզբով ու վախճանով մեծ խորհուրդ ունի իր մէջ, որովհետեւ տարածւում է ժամանակի վրայ եւ նրան արժեւորում ու իմաստաւորում։ Մահը կեանքի անբաժանելի իրականութիւնն է, սակայն վերջը չէ մարդկային կեանքի։ Աշխարհի կրօններից ամէն մէկը մահն ու յետ մահու կեանքը իր ուսուցումների համաձայն է բացատրում։

Միաստւածային կրօնները՝ Մովսիսականութիւն, Քրիստոնէութիւն եւ Իսլամութիւն մահն ու յետ մահու կեանքը բացատրում են ԿԵԱՆՔ կոչւած իրականութեամբ։
Քրիստոնէական մեր հասկացողութեամբ մահը սկիզբն է նոր, յաւիտենական կեանքի բոլոր նրանց պարագային, ովքեր իրենց երկրաւոր կեանքը Աստծուց իրենց տրւած շնորհներով վերածեր են ծառայութեան մարդկութեան եւ փառաբանանքի՝ Աստծուն։

Այս օրերին վերապրում ենք մահւան յիշատակը հանգուցեալ Իմամ Խոմէյնու, ով եղաւ ռահվիրան ու առաջնորդը Իսլամական Յեղափոխութեան, որով ոչ միայն տեղական այլեւ շրջանային եւ միջազգային երկրների ժողովուրդների կեանքը յեղաշրջեց։

Հանգուցեալ Իմամ Խոմէյնին իր ժողովրդավարական ու ժողովրդային սկզբունքներով յագեցած իր գաղափարախօսութեամբ փոթորկեց կեանքը եւ այդ փոթորիկից ծնւեց նոր կեանքը կրօնաբոյր ու բարոյական սկզբունքներով լի կեանք։
Իսլամական Յեղափոխութեան առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնին իր խօսքերով, գործերով ու ինքնավստահ աշխատանքներով եղաւ լոյսի փարոս իր շրջապատի եւ ժողովուրդները առաջնորդեց ու շարունակում է առաջնորդել դէպի իրական կեանք։

Իմամ Խոմէյնին եղաւ հազարաւոր մարդկանց ներշնչման աղբիւր եւ կեանքի ուղեցոյց։ Ահա թէ ինչու համար ճշմարիտ է այն հաստատումը որ ասում է մահը միշտ կանուխ է այն անհատին որ իր ողջ կեանքը վերածած է խորհրդանիշ ծառայութեան եւ նւիրումի։

31 տարիներ են անցել Իմամ Խոմէյնու մահւան վրայ եւ սակայն նա այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի իր հոգեւոր ներկայութեամբ ներշնչում է հազարաւորներ նրանց ամրացնելով իրենց կրօնական հաւատքի եւ համոզումների մէջ։

Թող իր յիշատակը միշտ պայծառ մնայ.
Յիշատակն արդարոցն օրհնութեամբ եղիցի։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

2 Յունիս 2020
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com