Հանդիպում Թեմական Խորհրդի ներկայացուցիչների հետ

Կիրակի, յունիսի 7-ին, Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Կրթական խորհրդի հերթական ժողովը: Ժողովին ներկայ էին՝ Թ.Խ.-ի ատենապետ՝ Նորայր Արամեանը, Թ.Խ.-ի անդամ ու Կրթական խորհրդի կապ՝ Աշոտ Սինանին, Կ.Խ.-ի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը և Կ.Խ.-ի անդամներ:

Հանդիպման ընթացքում Կրթական խորհուրդը զեկուցեց իրականացւող ընթացիկ աշխատանքներից և քննարկւեցին դպրոցներին վերաբերւող կրթական հարցեր ու առաջարկներ:

Խօսւեց նաև ամռան ընթացքում դպրոցներում անհրաժեշտ շինարարական տարաբնոյթ աշխատանքների իրականացման մասին:

Նշելի է Թեմական խորհրդի կողմից յանձնարարութիւն տրւեց Կ.Խ.-ին, որ վերջինիս կողմից կատարւի ուսումնասիրութիւններ՝ համայնքի նօսրացման պայմաններում, առկայ ռեսուրսների հնարաւորութիւնների հաշւարկմամբ և այդ ռեսուրսների իրաչափ օգտագործմամբ գնահատելու, ապագայ գործընթացի հնարաւոր հեռանակարները, այնուհետև ներկայացւի Թեմական խորհրդին:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ