Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Մեծ Պահոց շրջանին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան յառաջիկայ շաբաթներին ներկայ է լինելու եւ նախագահելու է մեր եկեղեցիներում տեղի ունենալիք Արեւագալի եւ Հսկումի արարողութիւններին եւ այդ առիթով իր պատգամը փոխանցելու է հաւատացեալ ժողովրդին։

Ստորեւ տալիս ենք ժամանակացոյցը եկեղեցիների այցելութեան՝ 

Ստորեւ տալիս ենք ժամանակացոյցը եկեղեցիների այցելութեան՝ 

Ա.- ԱՐԵՒԱԳԱԼ

  • Երկուշաբթի 22 Փետրւար 2016 առաւօտեան ժամը 9-ին Ս. Սարգիս Եկեղեցի
  • Երկուշաբթի 29 Փետրւար 2016 առաւօտեան ժամը 9-ին Սրբոց Թարգմանչաց Եկեղեցի
  • Երկուշաբթի 7 Մարտ 2016 առաւօտեան ժամը 9-ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի
  • Երկուշաբթի 14 Մարտ 2016 առաւօտեան ժամը 9-ին Ս. Մինաս Եկեղեցի

Բ.- ՀՍԿՈՒՄ

  • Չորեքշաբթի 24 Փետրւար երեկոյեան ժամը 5-ին Ս. Աստւածածին Եկեղեցի
  • Ուրբաթ 26 Փետրւար երեկոյեան ժամը 5-ին Սրբ. Վարդանանց Եկեղեցի
  • Չորեքշաբթի 2 Մարտ երեկոյեան ժամը 5-ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի
  • Ուրբաթ 4 Մարտ երեկոյեան ժամը 5-ին Ս. Մինաս Եկեղեցի
  • Չորեքշաբթի 9 Մարտ երեկոյեան ժամը 5-ին Սրբ. Թարգմանչաց Եկեղեցի
  • Ուրբաթ 11 Մարտ երեկոյեան ժամը 5-ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի
  • Չորեքշաբթի 16 Մարտ երեկոյեան ժամը 5-ին Սրբ. Վարդանանց Եկեղեցի
  • Ուրբաթ 18 Մարտ երեկոյեան ժամը 5-ին Ս. Սարգիս Եկեղեցի

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ