Սրբազան Հօր այցը՝ Դուլաբ գերեզմանատուն

Չորեքշաբթի. 10 յունիս 2020 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Պատմական Եկեղեցինների կենտրոնի տնօրէն՝ ճրտգ. Շեռլի Աւետեանի եւ Թեմական խորհրդի անդամ եւ գերեզմանատների վարչութեան հետ կապի ներկայացուցիչ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանի ու Գերեզմանատան Վարչութեան  անդամ՝ պրն. Խեչօ Նազարեանի հետ այցելեց Դուլաբ ազգային գերեզմանատուն վերահասու լինելու տեղւոյն մատրան ներքեւից տանիքի վնասւածքը: Սրբազան Հայրը գերեզմանատնում այցելեց եկեղեցին եւ եկեղեցու շուրջ գտնւող դամբարանները ինչպէս նաեւ ընդհանուր ակնարկ նետեց գերեզմանատան վիճակին:

Յայտնենք, որ Սրբազան Հօր միացան 14-րդ շրջանի երկրորդ մասնաբաժնի քաղաքապետ՝ պրն. Գուդարզին եւ իր գործակիցները, որոնք միասին շրջագայեցին թէ՝ մատռան եւ թէ՝ շուրջը գտնւող երկու դամբարանների շրջակայքը:

Սրբազան Հայրը գնահատեց նրանց հետաքրքրութիւնը եւ խնդրեց, որքան հնարաւոր է արագ կերպով մաքրեն գերեզմանատների շուրջ չորացած խոտերը:

Տխուր է նկատել, որ խոտերը գերեզմանատան արահետնետը փակելու աստիճան խտացած են եւ գերեզմանաքարերն էլ այլեւս հնաբոյր մի վիճակ են ներկայացնում:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ