ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ - «ԲՈԼՈՐՍ ԱՌՈՂՋ ՄՆԱՆՔ»

Այսու մեր սիրելի համայնքի ուշադրութեանն ենք յանձնում, որ նկատի ունենալով երկրում տիրող կորոնավիրուսի համավարակը եւ արտակարգ իրավիճակը, հարկաւոր է հնազանդւել ու գործադրել այն կանոնները, որոնք մեզ կը թելադրեն առողջապահական կենտրոնները:

Առ այդ, յայտնում ենք, որ Ազգային առաջնորդարան մուտք գործելիս ստուգւում է բոլոր այցելուների ջերմութիւնը եւ պարտադիր է պաշտպանիչ դիմակներ եւ միանգամեայ օգտագործման ձեռնոցներ կրելը, պահպանելով սոցիալական 2 մետր տարածութիւնը:

Իւրաքանչիւրիս համագործակցութեամբ, կորոնավիրուսի կանխարգելաման համընդհանուր կանոններին հետեւելով կը նպաստենք վիրուսի կանխարգելմանն ու կը խոչընդոտենք համաճարակի տարածմանը։

Այս առիթով յայտնենք, որ Մարիամ բարեսիրական ընկերութեան կողմից Ազգային առաջնորդարանին տրամադրւեց մեծաքանակ դիմակներ եւ ալկոհոլ Թեհրանի եկեղեցիներում օգտագործելու համար:

«Բոլորս առողջ մնանք»

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ