Բարեկենդան վարդավառի եւ շաբաթապահք

Պայծառակերպութեան` վարդավառի շաբաթապահքը նախորդող կիրակին բարեկենդան է։Հայոց Առաքելական Եկեղեցին իւրաքանչիւր տաղաւար տօնից առաջ շաբաթապահք է հաստատել,որպէսզի հաւատացեալները պահքով եւ ապաշխարութեամբ` հոգով զօրացած դիմաւոր են եկեղեցու տաղաւար տօները, եւ հաղորդութեամբ լիցքաւորւել Աստուածային օրհնութեամբ։

Պայծառակերպութեան տօնը նշւում է Ս.Զատիկից 98 օր յետոյ,յունիսի 28_ից, օգոստոսի 1ի մէջ ընկած ժամանակահատւածում։ Մարդիկ յաճախ կարծում են պահքը սոսկ կենդանական ակունք ունեցող կերակուրներից հրաժարւելն է, բայց իրականութեամբ պահքը մոլութիւններից ու մեղքերից հրաժարւելն ու ապաշխարութեամբ եւ զղջումով առաքինի եւ մաքուր կեանքի դառնալն է։

Պայծառակերպութիւնից մէկ շաբաթ առաջ, իր առաքեալներին իր ով լինելու մասին հարց էր ուղղել, եւ Պետրոսը բոլոր առաքեալների կողմից` Յիսուսին Աստծու օծեալ եւ Աստծու Որդին էր դաւանել, ու Քրիստոսը ի պատասխան նրա վկայութեան, ասել էր , իր եկեղեցին նրանց ժայռանման հաւատքի վրայ է հաստատելու, նաեւ աւետել էր,որ դժողքի դռները եկեղեցու դիմաց զօրութիւն չպիտի ունենան ու պիտի խորտակւեն։

Յիսուսը իր հետեւորդներին սեփական խաչը վերցնելու, անձը ուրանալու եւ իրեն աշակերտելու կոչ էր արել։