Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հիւանդապահի օրւայ մեծարանք

Հիւանդապահի օրւան նւիրւած համաժողովն ու մեծարանքի հանդիսութիւնը շաբաթ փետրւարի 13-ին, մի խումբ հիւանդապահների ու նրանց հարազատների մասնակցութեամբ տեղի ունեցաւ«Միլադ» աշտարակի միջազգային համաժողովների սրահում:

Միջոցառմանը ներկայ էին Իրանի պետական բարձրաստիճան պաշտօնատարներ և իսլամական խորհրդարանի պատգամաւորներ: Հանդիսութեան ընթացքում ելոյթ ունեցան նաեւ հիւանդապահների ներկայացուցիչները:

Համաժողովին հրաւիրւած էին նաեւ «Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանի երկու հիւանդապահեր, որոնք ներկայացնում էին այս բուժարանի հիւանդապահական անձնակազմը: 

Նոյն առիթով, կիրակի փետրւարի 14-ին, Աւետիսեան Ազգային Բուժարանում կատարւեց անվճար արեան ճնշումի չափում, բուժքոյրերի նաև անվճար արեան շաքարի չափում, բուժարանի սննդակարգի գեր. մասնագէտ՝ տկն. Անահիտ Գրիգորեանի միջոցով: 

Ընդհանուր 92 դիմողի արեան ճնշումը չափւեց և պարզւեց, որ 15-ը բարձր ճնշում ունէին, ուրեմն առաջարկւեց դիմեն պատկան խորհրդատուների և մասնագէտների: 

Անվճար չափւեց 173 դիմողի արեան շաքարը:  112-ի անսւաղ արեան շաքարի բարձր լինելու պատճառով, 2 ժամ նախաճաշելուց յետոյ նորից չափւեցին:  Այս քննութիւնների ընթացքին, 21 դիմողի համար պարզւեց իրենց գաղտնի դիաբետի հիւանդութիւնը:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ