Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Շատ սիրելի աշակերտներ-աշակերտուհիներ

Շատ դժւարին ու անբնական պայմաններում ենք ապրում։ Ամբողջ աշխարհը այս օրերին տառապում է քորոնաժահր կոչւած համաճարակից։ Ամէն տեղ եւ ամենուրէք անորոշութիւն է տիրում եւ անորոշութիւն նշանակում է անյայտ ու անծանօթ ապագայ։

Արդէն աւելի քան 9 ամիս է ինչ աշխարհը տագնապի է մատնւած. ժողովուրդները իրարանցումի մէջ, անկարող են ճիշդ կողմնորոշւել։ Քորոնավիրուս կոչւած համաճարակը ժողովուրդների կեանքը հիմնովին փոխեց, նոր անորոշ ու մթին ապագայի հեռանկարի առաջ է դրել։

Անցեալ ամիսներին կեանքում ամէն ինչ փոխւեց ու փոխւեց նաեւ աշակերտութեան կեանքը. դպրոցները փակւեցին. ընտանիքները վերածւեցին փոքրիկ դպրոցների, ուսուցիչ-աշակերտ յարաբերութիւնը էլէկտրոնայնացաւ, այսինքն էլէկտրոնիկ կապով սկսւեց կատարւել, այսինքն ուսուցիչ-աշակերտ ուղղակի-կենդանի հաղորդակցական կապը վերացաւ։

Ոչ միայն կրթական ոլորտում այլեւ կեանքի բոլոր բնագաւառներում գործելու, աշխատելու եւ միմեանց հետ յարաբերւելու կերպերն ու միջոցները կերպարանափոխւեցին, ու ըստ երեւոյթին, կեանքի ու աշխատանքի այս նոր ձեւը դեռ շատ երկար է տեւելու, հետեւաբար մեզ մնում է համակերպւել կեանքի այս պարտադրեալ ձեւին եւ աշխատել ամէն գնով հաշտ ու ստեղծագործ մտքով գործել։

Այսօր դպրոց էք եկել ոչ բնական պայմաններում. 2020-2021 դպրոցական նոր տարեշրջանը պէտք էր սկսել 23 սեպտեմբերին, սակայն նոր աշխարհի պայմանները ստիպեցին որ 5 սեպտեմբերին սկսենք։ Սկսենք արտակարգ պայմաններով, արտաքին որոշակի փոփոխութիւնը, դիմակ կրելով եւ ձեռքերի յաճախակի լւացումով ու ընկերային տարածութեան պարտադիր հեռաւորութեան պահպանումով։
Սա էլ կեանքի նոր ձեւ է, որին պէտք է վարժւել, աւելին ընտելանալ. վստահաբար կեանքի եւ ուսումնառութեան այս ձեւը կարող է շատերին էլ հաճելի եւ դիւրական գալ, յատկապէս նրանց ովքեր սիրում են էլէկտրոնային սարքերով զբաղւել։

Կեանքի այս նոր ապրելաձեւը բոլոր բնագաւառներում առկայ է։ Եկեղեցիներում, գործարաններում, գործատեղիներում, ընկերային յարաբերութիւններում կարծես նոր աշխարհ է որ սկսւել եւ հետեւաբար մենք էլ այս նոր աշխարհում նոր գործելակերպով, վերանորոգ հաւատքով, սիրով ու յոյսով պիտի ապրենք ու գործենք։ Վերանորոգ հաւատքով ու սիրով պիտի կառչենք մեր հաւատքին, լեզւին, պատմութեան ու մշակութային հոգեւոր եւ ազգային արժէքներին։
Ազգերը, ժողովուրդները գոյատեւում են իրենց հոգեւոր ու ազգային արժէքների շնորհիւ։ Մեր ժողովուրդը անցեալ հազարաւոր տարիներին ապրեց ու գործեց հաւատարիմ մնալով իր ազգային արժէքներին՝ լեզւին, հաւատքին ու պատմութեան։

Երկրում տիրող քորոնա վարակը մեզ ստիպում է մեր կեանքը ապրել համաձայն նոր կարգ ու կանոնի, որպէսզի կարողանանք հաւատարմօրէն շարունակել մեր կեանքը։

Անբնականօրէն սկսւող 2020-2021 կրթական տարեշրջանի սեմին ողջունում եմ ձեզ բոլորդ սիրելիներ, իմ յորդորն ու պատւէրը ձեզի այն է, որ նախանձախնդրօրէն ու հայավայել կերպով սկսէք ձեր կրթական աշխատանքները ապաւինած Աստծու առաջնորդութեան եւ օրհնութեան։

Շնորհաւորում եմ ձեզ դպրոցական վերամուտի առիթով, ողջունում մեր տեսուչներն, փոխ-տեսուչներն ու ուսուցիչները եւ դպրոցների պաշտօնեաները։ Ողջունում եմ նաեւ մեր ծնողները եւ բոլորիդ մաղթում եմ անվտանգ, առողջ եւ արեւշատ կեանք։

Աղօթում եմ բոլորիդ արեւշատութեան, առողջութեան, գործոց յաջողութեան եւ աշխարհի խաղաղութեան համար։
Բարի եւ արդիւնաւէտ տարի եմ ցանկանում բոլորիդ։

ձեզ սիրող եւ ձեզ համար աղօթող՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սեպտեմբեր 2020
Թեհրան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ