Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Խոկման արարողութիւն՝ Համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան եւ ժողովրդի խաղաղութեան հաստատման համար

Թւականիս 10 Սեպտեմբեր, հինգշաբթի երեկոյեան ժամը 18:00-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում, կազմակերպութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Կրօնական խորհրդի եւ նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի ու մասնակցութեամբ Հայ կաթողիկէ եւ Հայ Աւետարանական եկեղեցու ներկայացուցիչների տեղի ունեցաւ խոկումի եւ հսկումի արարողութիւն «Խաղաղաղական ժամերգութիւն» համաճարակի վերացման ու նաեւ այդ ընթացքին տուժած անձանց եւ ընտանիքների ապաքինման եւ հանգուցեալների հոգւոյ հանգստեան խաղաղութեան համար։

Արարողութեանը ներկայ էին, Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ՝ Գերապայծառ Սարգիս Դաւթեանը, Հայ Աւետարանական եկեղեցու Վերապատւելիներ՝ Սերգէյ Շահվերդեանը, Միշել Աղամալեանն եւ պատւելի Վազրիկ Սաֆարեանը։

Սրբազան Հայրը յընթացս քարոզի ասաց․ «Այս վերջին օրերին աշխարհը կորցրել է իր ներքին ու արտաքին խաղաղութիւնը եւ խորտակւող մարդու նման ամէն կողմ նայելով փրկութեան լծակ է փնտրում:»

Սրբազան Հայրը այս օրերին ապրող հոգեվիճակը մատնանշելով յաւելեց․ «Ամէն մարդ մտածում է աշխարհի վերջն է եկել, բայց Մեր Տէրն Աւետարաններում յիշեցնում է համաճարակները, պատերազմների լուրերը սկիզբն են երկունքի ցաւի» եւ յաւելեց, որ աշխարհը անորոշութեան առաջ է կանգնել:


Առաջնորդ Սրբազան Հայրը Քրիստոսի խօսքի մշտնջենական ընկերակցութիւնը բախտաւորութիւն համարելով ակնարկեց․ «Աստծու խօսքով լիցքաւորումը նեղութիւններում եւ փոթորիկներում յաղթանակ է պարգեւում Իրեն ապաւինողին, աւետելով․ “Ես յաղթեցի աշխարհին”»։ Սրբազան հայրը նաեւ ակնարկեց Քրիստոսի անսպառ խաղաղութեան, որ տարբեր է աշխարհի խաղաղութիւնից, խաղաղութիւն որ կայ եւ պիտի մնայ կեանքի բոլոր պարագաներում։

Սրբազան Հայրը Խաղաղութեան էութեան անդրադառնալով, ասաց․ «Երբ մարդ յարաբերութեան մէջ է մտնում իր Աստծու հետ խաղաղութիւն է գտնում։ Խաղաղութիւնը դրսում գոյացող երեւոյթ չէ, այլ դա բխում է մեր էութիւնից։»

Սրբազան Հայրը ակնարկեց, որ խաղաղութիւնը Աստծուց տրւած պարգեւ է եւ հաւատքը արտայայտելու գրաւական, ուստի մեր եկեղեցու հայրերը եկեղեցու արարողութեանց եւ աղօթքների միջոցով յաճախ խաղաղութիւն են խնդրել Աստծուց։

Սրբազան Հայրը համաճարակի պատճառ թագաժահրը աներեւոյթ թշնամի որակեց, որը այս օրերին անխտիր հարւածում է հասարակութեան բոլոր խաւերին ու աշխարհի ղեկավարութեանը եւ ամբողջ մարդկութեանը անորոշութեան մատնելով։ Սրբազան Հայրը ապա ակնարկելով Քրիստոսի մեծ խոստման՝ թէ “Մի վախեցէք ես ձեզ հետ եմ” կոչ արեց մեր կեանքի փոթորիկներում մեր հաւատքը հաստատ պահելով յաղթահարենք բոլոր նեղութիւններին։

Սրբազան հայրը նաեւ հրաւիրեց աղօթելու աշխարհի խաղաղութեան, հիւանդների բժշկութեան եւ Լիբանանի խաղաղութեան համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ