Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Թւականիս 21 Հոկտեմբերին, Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի նախագահութեամբ, կրօնական խորհուրդի եւ քահանայից դասի մասնակցութեամբ՝ հոգեւորականների առաւել եւս աչալուրջ կերպով հոգեւոր ծառայութիւնների մատուցման եւ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող հակաահաբեկչական պատերազին եւ հայ ժողովրդին եւ հայ զինւորին զօրավիգ հանդիսանալու համար տեղի ունեցաւ խոհրդակցական ժողով-հանդիպում։

Տէրունական աղօթքից յետոյ, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը ի լուր քահանայից դասի եւ սիրեցեալ հաւատաւոր ժողովրդի, յայատնեց, որ իւրաքանչիւր քահանայ հայր, իր ծխական ժողովրդի առօրեայ հոգեւոր ծառայութեան մատուցման ի խնդիր՝ պարտադիր ներկայ պիտի լինի իրեն վստահւած եկեղեցում։ Այդ իսկ առումով՝ իւրաքանչիւր հաւատացեալ իր հոգեւոր կարիքները բաւարարելու եւ խորհրդատւութեան նպատակով կարող է այցելել իր ծխական եկեղեցին։

Երկրորդ կէտով, Առաջնորդ Սրբազան Հայրը յիշելով համայնքիս յանձնառու հաւատացեալների բազմիցս կատարած խնդրանքների, ի պաշտպանթիւն հայ ժողովրդի՝ Հայրենիքի ու այդ ուղղիում նահատակւած քաջարի զինւորների ու նրանց ընտանիքների մխիթարութեան ի խնդիր՝ Կրօնական Խորհրդի կազամակերպութեամբ, ծրագրեց աղօթքի ու երիտասարդական մոմավառութեան պահ, յընթացս շաբաթ երեկոյեան՝ Կիրակնամտի եւ Կիրակնօրեայ Սուրբ եւ անմահ պատարագի արարողութեան։

Շաբաթ երեկոյեան իւրաքանչիւր հայ երիտասարդ ի զօրակցութիւն հայրենիքի կ․յ ժամը 4։30-7։00 կարող է եկեղեցի այցելելով եւ մոմավառութեամբ իր լուման ի սպաս դնել Հայրենիքի Պաշտպանութեան, իսկ կիրակի առաւօտեան՝ յընթացս Պատարագի տեղի կունենայ յատուկ աղօթքի պահ, եւ հոգեհանգստան արարողութիւն։

Նշելի է, որ երիտասարդական մոմավառութիւնը կըշարունակւի տւեալ օրւայ ընթացքում, մինչեւ 16։00-ը։

Սրբազան Հայրը նաեւ կոչ արեց, քահանայ հայրերը իրենց քարոզների ընթացքին, հաւատացեալ ժողովրդին յորդորեն, պարսիկ եղբայրներին եւ քոյրերին, յարգանքով ու փոխադարձ սիրոյ սկզբունքի վրայ, իրազեկեն Արցախում կատարւած իրադարձութիւնների իրականութիւնը։

Թ.Հ.Թ. ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
21.10.2020

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ