Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԻՋ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՆՒԻՐՒԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ

Ասիայի Եկեղեցիների Խորհրդի կազմակերպութեամբ նոյեմբեր 1-30, 2020-ին տեղի ունեցաւ Խորհրդի միջ-եկեղեցական յարաբերութիւնների միաւորի նախաձեռնութեամբ առցանց դասընթացներ։

Սոյն դասընթացներին մասնակցեցին 38 երիտասարդ-ուհիներ Ասիայի տարբեր երկրներից. Իրանից Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսեանի կարգադրութեամբ Թեհրանից մասնակցեց բրշ. Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանը։

Յայտնենք, որ նշւած դասախօսութիւնները ներկայացւեցին մասնագէտ դասախօսների միջոցով, որոնք շօշափում էին հետեւեալ գլխաւոր թեմաները՝ «Միջ-եկեղեցական շարժումներ, կրօնական տարակարծութիւններ եւ միջ-կրօնական երկխօսութիւն»,
«Քրիստոսի վկայութիւնը բազմակրօն Ասիայում. Մարտահրաւէրներ Ասիական եկեղեցիներում»,
«Եկեղեցին Կովիդ 19-ի համաճարակի համատեքստում»,
«Էկո-Աստւածաբանութիւն եւ բնապահպանական արդարադատութիւն»,
«Կանանց մասնակցութիւնը Աստծու ստեղծագործութեան վերահաստատման գործում»,
«Մարդու իրաւունքների մարտահրաւէրները Ասիայում»։

ԹՂԹԱԿԻՑ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ