Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ


Սիրելի Հայրենակիցներ՝

Անսալով Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի յորդորին եւ թելադրանքին, այս տարի, կորոնա ժահր համաճարակի բերումով առաջացած առողջապահական ճգնաժամային պայմանների նաեւ Արցախ-ադրբեջանաթուրքական եւ միջազգային ահաբեկչական խմբակցութեան անդամների համատեղ պատերազմի հետեւանքով, հազարաւոր նահատակ հայորդիների յիշատակը յարգելու հրամայականը նկատի ունենալով, համայնքիս միութիւններում եւ տարբեր կենտրոններում Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով ձեռնարկներ տեղի չեն ունենալու։


Առ այդ, յստակօրէն յայտարարում ենք, որ հրապարակւած որեւիցէ յայտարարութիւն եւ հայրենակիցներին ուղղւած հրաւէր, որոնք մտահոգութեան առիթ են հանդիսացել անվաւերեն եւ չունեն կառոյցիս հաստատումը։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
30.12.2020

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ