Ս. ՍԱՐԳՍԻ ՏՕՆԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ամէն տարի Մեծ պահքից 15 օր առաջ յիշատակւում է Ս. Սարգսի տօնը։ Սուրբ Սարգիսը պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։

Այս տարի տօնը համընկնում էր յունւարի 30-ին։ Այդ իսկ առիթով Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախագահութեամբ Սուրբ Սարգիս Մայր տաճարում մատուցւեց Սուրբ եւ Անմահ պատարագ ձեռամբ Արժ. Տ. Սարգիս Քհնյ. Խոսրովեանի։

Արարողութեանը ներկայ էին՝ քահանայ հայրերը, թեմական խորհրդի ներկայացուցիչ պրն․ Հայկազ Շիրւանեանը, Ազգայն Առաջնորդարանի պաշտօնէթիւնից ներկայացուցիչներ եւ նկատառելի թւով հաւատացեալներ։

Սրբազան հայրը յընթացս պատարագի ողջունելով ուխտաորներին ակնարկեց, որ այսօր աշխարհով մէկ եկեղեցին փառաբանում է իր սրբերը, որոնք իրենց կեանքով Քրիստոսի վկայեցին։ Նաեւ յաւելեց․ « նրանք այն լուսաւոր անձնաւորութիւններն են, որոնք գործով եւ ճշմարտութեամբ օրինակ են հանդիսանում բոլորիս համար։ Ապա անդրադառնալով Սուրբ Սարգսի վարքին ասաց․ «Յուլիանոս ուրացող կայսրի իշխանութեան ժամանակ Սուրբը ընդիմացաւ նրա կողմից քրիստոնեաների դէմ կազմակերպած հալածանքին եւ հեռացաւ Հայաստան։ Նա հայոց Տիրան թագաւորի յորդորով պարսկաստան գնալով, ծառայեց Շապուհ արքայի բանակում, ուր փայլուն յաղթանակներից յետոյ, իր հասցէին հնչած չարախօսութիւնների բերումով Արքայի հրամանով տարահամոզման փորձերից յետոյ նահատակւում է։ Նա քաջ զօրական լինելով հանդերձ լինում է իր հաւատքը գործի վերածող հաւատացեալ, արագութեամբ վերահասու էր լինում կարիքաւորներին։ Նա այն սրբերից է, որ ժողովրդի կողմից վայելել է մեծ պատիւ, որպէս Արագահաս Սուրբ Սարգիս։ Նա իր կեանքը Քրիստոսի սիրով համեմած էր եւ այդ իսկ պատճառով օրինակելի է մեզ բոլորիս համար։ Ապա բնութագրելով Սրբերը ասաց՝ սրբերը նրանք են, որոնք քաջութեամբ արհամարհելով մահը անմահացել են։ Ապա սրբազան հայրը ակնարկեց, որ այսօր աշխարհը եւ մարդ արարածը ամէն բանից շատ կարիք ունի Աստծու առաջնորդութեան։ Նա ակնարկեց Աղօթքի բուժիչ եւ Աստծու խօսքի ներգործող զօրութեան ,որով գօտեպնդւած կեանքի օրինակ պիտի դառնալ երիտադարդներին եւ այլոց։ ի վերջոյ Սրբազան հայրը իր խօսքը եզրակացնելով ասաց․ «Ներկայ համաճարակից գոյացած նեղութիւնները Պօղոս առաքեալի բառերով պիտի գործեն ի նպաստ հաւատացեալների։ Ապա շնորհաւորեց Սարգիս Սերգէյ, Սերոժ, Սերժ եւ Սերժիկ անունները կրող անձնաւորութիւններին եւ մեծապէս գնահատեց եկեղեցի շինողաց ի մասնաւոի Սարգսեան ընտանիքին եւ բոլոր նրանց, որոնք իրենց լուման չխնայեցին եկեղեցու պայծառութեան համար։ Յաւարտ Սուրբ եւ անմահ պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողուիւն Ս. Սարգիս մայր եկեղեցու բարերար Սարգսեան ընտանիքի հանգուցեալների հոգւոյ հանգստեան համար։

Կրօնական արարողութիւնից յետոյ Ազգային Առաջնորդարանի դահլիճում Ս․ Սարգիս եկեղեցու ընտանիքի, քահանայից դասի, երգեցիկ խմբի եւ թեմական խորհրդի ներկայացուցչի ներկայութեամբ տեղի ունեցաւ մտերմիկ ընդունելութիւն, որի ընթացքին Առաջնորդ Սրբազան Հայրը ի հետեւում Քրիստոսի խօսքի․ «Դուք էք աշխարհի լոյսը», «Դուք էք աշխարհի աղը», քաջալերեց գործնականապէս հետամուտ լինել Քրիստոսի օրինակին։ Ապա հակիրճ բացատրութիւններ տւեց Սուրբ Սարգիս Զօրավարի տօնի ժողովրդական սովորութիւնների եւ նրան նախորդող Առաջաւորաց պահքի եւ Ս․ Յովնան Մարգարէի տօնի մասին։ Նաեւ Եկեղեցական խորհուրդը Արժ. Տ. Սարգիս Քհնյ. Խոսրովեանի անւանակոչութեան առիթով պարգեւադրեց Քահանայ Հօրը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ