Պասի Ճաշատեսակների Փառատօն Թունեան Տարրական Դպրոցում

Քրիստոնէական և կրօնական դաստիարակութեան կարևորութիւնից ելնելով չորեքշաբթի փետրւարի 24-ին Թունեան տարրական դպրոցում կազմակերպւեց պասի ճաշատեսակների փառատօն:

Բոլոր դասարանների ծնողները պատրաստել էին իրենց դասարանի կրպակը տարբեր գաւառների ճաշատեսակներով զարդարւած, որոնք օգտագործւում են պասի օրերի ընթացքում: 

Սոյն օրը հրաւիրւած էին Սրբազան Հայրը, Տէր Կոմիտասը, Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանը, կրթական խորհրդի ներկայացուցիչներ, Սասուն քաղաքամասի պատգամաւորներ ու դպրոցի ծնողներ: 

Ծրագրի սկզբում աշակերտուհիները բարի գալուտ մաղթեցին հիւրերին: 

Աշակերտներից 7 հոգի հերթաբար պատրաստւած պատկերներով ներկայացրին պասի քառասնօրեայ Մեծ Պահեցողութեան եօթ կիրակիների և իրենց յաջորդող «Աւագ Շաբաթ»-ը:  Ապա աշակերտներն իրենց գեղեցիկ կատարումով ներկայացրին «Հայաստան» երգը: 

Հիւրերը հերթաբար այցելեցին պատրաստւած կրպակները:  Ծնողները գեղեցիկ հայկական տարազներով դիմաւորեցին հիւրերին և բացատրութիւններ տւեցին ճաշատեսակների վերաբերեալ: 

Դպրոցի փոխտեսչուհու բացատրութեամբ փառատօնի կազմակերպման նպատակն է եղել նախ աշակերտներին և ծնողներին առաւել ևս ծանօթացնել քրիստոնէական օրէնքներին ու սովորութիւններին, երկրորդ հերթին սերտ կապ հաստատել ծնողների և դպրոցի միջև, նաև նորարութիւն և խանդավառութիւն ստեղծել դպրոցում: 

Ծրագրի աւարտին ներկայ հիւրերը հիւրասիրւեցին ճաշատեսակներով՝

Դպրոցիս անձնակազմը և աշակերտներն արժանացան Սրբազան Հօր գովասանքի և գնահատանքի խօսքերին: