Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի շրջանակում՝ պարսկերէնի թարգմանւած գրքերի շնորհանդէս

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի, փետրւարի 29-ին, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումները կարգաւորող յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ Իրանի Հայ Արհեստաւորների Միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ, լոյս տեսած հինգ գրքերի պարսկերէն թարգմանութեան համատեղ շնորհանդէսը:

Միջոցառմանը յատուկ հրաւէրով ներկայ էր Մշակոյթի նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով գլխաւոր պատասխանատու՝ պրն. Թաղաւին, ով առաջինը ելոյթ ունենալով, կարեւորեց հատորները պարսկերէնով հրատարակելու գաղափարը եւ շեշտեց, թէ «Նախարարութեան» որդեգրած ուղղւածութիւնը մնում է նոյնը՝ Իրանի ազգային ու կրօնական փոքրամասնութիւններին միմեանց ներկայացնելն ու մերձեցնելը, ինչի համար էլ ողջունելի են մշակութային ու գրական նման հրապարակումները: Նա յաւելեց նաեւ, որ նախարարութիւնը պատրաստ է ընդառաջելու նոր թարգմանութիւնների կամ ստեղծագործութիւնների հրատարակման գործերի ընթացքաւորմանը: «Այո եղել են գործեր, որոնց մտածեցին ընթացք չտալ, քանի որ կարող էին հնարաւոր թիւրիմացութիւնների պատճառ դառնալ»,- յաւելեց Թաղաւին, նշելով, որ սրանով փորձ է արւելու սատարել՝ ազգամիջեան բարեկամական կապերի գոյացմանը:

Գրական այս երեկոն ընթացք առաւ Վարուժ Սուրէնեանի միջոցով հինգ գրքերի թարգմանիչներից երեքի՝ Ռոբերտ Սաֆարեանի, Գարուն Սարգսեանի եւ Րաֆֆի Առաքելեանի ներկայացմամբ, որին յաջորդեց թարգմանիչների նետած գրական ակնարկներն ու մեկնաբանութիւնները կապւած՝ «Անիծեալ տարիներ» (Երւանդ Օտեանի), Քրիս Բոհջալեանի «Աւազէ ամրոցի աղջիկներ», ինչպէս նաեւ Վարուժան Ոսկանեանի «Շշուկների մատեան» գրքերի ստեղծագործական որակներին ու ինչպիսութեանը:

Ներկայացւող գրքերի կողքին Վարուժ Սուրէնեանի միջոցով ակնարկ կատարւեց նաեւ նոյն լոյսի ներքոյ հրատարակւած երկու՝ «Թալէաթի զեկոյցը՝ ցեղասպանութեան մասին» (Արփիար Պետրոսեանի թարգմանութեամբ), եւ «Հայոց Ցեղասպանութիւնն ու իրանական մամուլի հայեացքը՝ 100 տարւայ ընթացքում» (հեղինակ Ռոզիկ Տէր-Յովհաննիսեան) գրքերի էութեանը:

Յատուկ հրաւէրով Թեհրան էր ժամանել «Շշուկների մատեան» գրքի հեղինակ՝ Վարուժան Ոսկանեանը, ով Իրանում գտնւելու առիթի համար շնորհակալական խօսքերից բացի նաեւ նշեց, որ գրականութիւնը կարելի է համարել հալածւող կողմի ձայնը, իսկ յաղթող կողմինն ու հալածողինը՝ արդէն պատմութիւն կը համարես:

«Գրականութիւնը թւաբանութիւն չէ, թւաբանօրէն կարելի է միայն հաշւել թէ քանի մարդ է սպանդանոց ուղեկցւել: Իսկ գրականութիւնը ունակ է խօսելու մարդու մահւան էութեան ու ցաւի մասին...Իսկ ցաւերը գնալով դառնում են շշուկներ, եւ հէնց այդ շշուկներն են, որոնց կարելի է գտնել իւրաքանչիւր ժողովրդի շուրթերին: Այնպէս որ, իւրաքանչիւր ժողովուրդ կարող է ունենալ իր սեփական «Շշուկների մատեան»-ը,- ընդգծեց Ոսկանեանը, իր ելոյթի աւարտին:

Յատկանշական է, որ միջոցառումը կազմակերպւել էր պարսկալեզու լսարանի համար, որին ներկայ էին նաեւ Սրբազան Հայրը, Իրանում ՀՀ դեսպանը եւ դեսպանութեան աշխատակազմը, ինչպէս նաեւ Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը:

Ծրագրի աւարտին դահլիճում պատանի երաժիշտ քնարահար՝ Մերեդիտ Մովսիսեանի անզուգական կատարմամբ հնչեցին հատւածներ՝ համաշխարհային դասական երաժշտութիւնից:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ