Զեկոյց «Արտակ Մանուկեան» թանգարանից

«Արտակ Մանուկեան» թանգարանը 2016 թւականի յունւար ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 90 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝

- Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ՝ պրն. Մասջէդ Ջամէին 20 հոգու ընկերակցութեամբ, Նոր Տարւայ առիթով այցելեցին Ս. Աստւածածին Եկեղեցի ապա թանգարան:

- Թեհրան Համալսաանի լեզւաբանութեան Ճիւղի 15 եւրոպացի ուսանողներ

 

-  «Համշահրի Մահալէ»-ից՝ պարոնայք Մահդեան, Հադադի և Սալթանաթփուռը:

-  «Ժողովրդական Տիկնիկների Թանգարան» (موزه عروسکهای ملل)-ի տնօրէն՝ պրն. Գոլշանին և գրասենեակի պատասխանատու՝ պրն. Նասերին:

- Երևանի Պետական համալսարանի արւեստի բաժնի արւեստաբանութեան թեկնածու՝ Սաթենիկ Չուգաւալեանը 

- Ճ. Ճ. Միութեան կողմից թանգարանում տեղի ունեցաւ Տէրեան ընտանիքի կազմակեպած միջոցառումը, ճրտ. Արլէն Ստեփանեանի գլխաւորութեամբ:  Արտօ  Տէրեանի կեանքից ցուցադրւեց ֆիլմ և դասախօսութիւն: