Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՊՐՆ. ՎԱՀԷ ԱՀԱՐՈՆԵԱՆԻՆ

2021 թւականի սեպտեմբերի 11-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, «Սաթի» ընկերութեան տէր եւ ներկայացուցիչ պրն. Վահէ Ահարոնեանին, ի Տէր հանգչած հանգուցեալ Լեւոն Ահարոնեանի ժառանգորդի:

Հանդիպումը առիթ եղաւ, մի անգամ եւս, անդրադառնալու հանգուցեալ Լեւոն Ահարոնեանի ազգային, եկեղեցական, մշակութային եւ ընկերային գործունէութեան մասին: Պրն. Ահարոնեանը գոհունակութեամբ յայտնեց, որ «Սաթի» միջազգային փոխադրական ընկերութիւնը շարունակում է իր առաքելութիւնը Իրանում, արտասահմանում ու նաեւ մեր գաղութի կեանքի մէջ:

Պրն. Ահարոնեանը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօր իր եւ իր ընտանիքի ու «Սաթի» ընկերութեան նկատմամբ ունեցած վերաբերմունքի եւ սիրոյ համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ