Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՈՑ ԼԵԶՒԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԵՏ

Չորեքշաբթի, 15 սեպտեմբեր 2021 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Աւետարանական եկեղեցու Վերապատւելի՝ Սերգէյ Շահվերդեանին, Թեհրանի «Ազատ» Համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի տնօրէն՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանին եւ ամբիոնի հովանաւոր հիմնադրամի ատենապետ՝ տկն. Իռեն Աբնուսեանին:

Առաջին առիթով Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց Համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի տնօրէն՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանին եւ իր ընկերակիցներին: Դոկտ. Սիմոնեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց Սրբազան Հօր ամբիոնի ուսանողութեան եւ ընդհնուր իրավիճակի մասին: Թեմակալ առաջնորդը գոհունակութեամբ լսեց զեկոյցը եւ գնահատեց իրենց տարած աշխատանքը ու յոյս յայտնեց, որ ամբիոնի ուսանողութեան թիւը գալիք ուսումնական տարեշրջանում կաւելանայ:
Հիւրերը որպէս Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի յանձնախումբ Սրբազան Հօր ներկայացրին իրենց պատրաստած երկրորդ սկավառակը նւիրւած արեւելահայ նշանաւոր բանաստեղծ՝ Վահան Տէրեանի:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ