Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՒԱՅ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Հայոց առաքելական եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը՝ Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ հաղորդութեան խորհուրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց Ապրիլի 14-ին։

Այս առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ յաւուր պատշաճի արարողութիւն։ Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ Ոտնալւայի կարգը կատարեց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իսկ Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահեց եւ Ոտնալւայի կարգը կատարեց տօնական օրերի առիթով Անթիլեասից քաղաքս հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Յետմիջօրէի նախագահութեամբ Սրբազան Հօր սկսւեց Ոտնալւայի կարգը, որին իրենց մասնակցութիւն էին բերել համայնքիս երիտասարդ խաւի ներկայացուցիչները:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին ասաց.- «Ոտնալւայի արարողութիւնը մեր եկեղեցու եւ ինչուչէ նաեւ Քրիստոնէական եկեղեցու ամենաիմաստալից, ամենախորհրդալից եւ յուզիչ արարողութիւններից մէկն է, Քրիստոսը Ոտնալւայի կարգով խոնարհութեան, ծառայութեան, մաքուր եւ սուրբ ապրելու օրինակը տւեց մեզ, որովհետեւ այն ինչ որ այստեղ Ս. խորանի վրայ կատարւեց գործնական արտայայտութիւնն է Քրիստոսի այն խօսքին, որ ասում է «Սէրը կեանք է եւ սիրով ապրւած կեանքը խոնարհութեան եւ համեստութեան խորհրդանշան է»: Քրիստոս իր աշակերտների ոտքերը լւանալուց յետոյ, նստեց նորից եւ իր աշակերտներին ասաց՝ դուք ինձ տէր եւ վարդապետ էք կոչում, որը ճիշտ է, հետեւաբար եթէ ես որպէս տէր եւ վարդապետ ձեր ոտքերը լւացի դուք նաեւ նոյնը պիտի անէք միմեանց ոտքերը լւանալով: Ես մի օրինակ տւեցի, այդ օրինակը խոնարհութեան, համեստութեան եւ հեզութեան օրինակ է պատւանդանւած սիրոյ խորհուրդի վրայ»: Նա յաւելեց.- «Յովհաննէս Պլուզ վարդապետը ասում է.- «Սէրը երկնքի արքայութեան բանալին է»: Այսինքն որ երբ մեծ սիրով լեցուն կեանք ունենք, մենք Աստծոյ պատւէրը եւ խօսքերը կը գործադրենք եւ այդ խօսքերից իւրաքանչիւրը կը լինի սանդուխտ որ մէզ պիտի առաջնորդի դէպի երկինք»:

Սրբազան Հայրն իր խօսքը շարունակելով ասաց.- «Սէրը ոչ միայն երկնքի արքայութեան բանալին է, այլեւ մարդկային մեր կեանքի յաջողութեան ամենամեծ գրաւականն է, որի վրայ կառուցւում է ընտանիքը, որի վրայ պատւանդանւում է ազգը, ընկերութիւնը եւ ինչուչէ նաեւ հայրենիքը»: Նա յաւելեց.- «Երբ սիրով իրար կապւած ընտանիքը իր կեանքը ապրում է համաձայն աստւածային պատւիրանների, ուրեմն դա երջանկութիւն է եւ երկրաւոր դրախտ, որ կապրւի այս աշխարհի վրայ»:

Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին, իր ուրախութիւնը եւ գոհունակութիւնը յայտնեց երիտասարդ խաւի ներկայացուցիչներին, ովքեր յանձն առին սուրբ խորանի վրայ նմանօրինակ քրիստոսի 12 առաքեալների իրենց ոտքերի լւացման արարողութեան մասնակցելու եւ յայտնեց, որ այսօր բոլոր եկեղեցիներում, եկեղեցական հայրերը քրիստոսի օրինակով իրենք էլ ծունկի են գալիս մեր երիտասարդների առաջ եւ լւանում են իրենց ոտքերը եւ Աստծուց հայցում են օրհնութիւն, շնորհ եւ իմաստութիւն, որպէսզի կարողանան իրենց կեանքը աստւածահաճ ընթացքով ապրել:

Սրբազան Հայրն աղօթեց, որ Աստւած ինքն իր օրհնութեամբ բոլորի կեանքը դարձնի աստւածահաճ եւ առաջնորդի դէպի խաղաղութիւն եւ դէպի երազների եւ տեսիլքների իրականացում:

Աւագ Հինգշաբթի երեկոյեան մեր եկեղեցիներում կատարւում է Խաւարման կարգ, որը Քրիստոսի մատնութեան և չարչարանքների յիշատակն է: Սոյն արարողութեան մասնակիցները ունկնդրում են Աւետարանից եօթ ընթերցումներ, որոնք բովանդակում են Գէթսեմանիի պարտէզում Քրիստոսի աղօթքը, Յուդայի մատնութիւնը, Յիսուսի յանձնումն ամբոխին, ձերբակալութիւնը, չարչարանքները, խաչելութիւնը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացութիւնն ու զղջումը:

Այս առիթով նաեւ, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ յաւուր պատշաճի արարողութիւն։ Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Արարողութեանը մասնակցում էր նաեւ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Տէր Մակար Ս. Եպս. Աշգարեանը օրւայ խորհրդի առիթով իր քարոզի սկզբին ասաց.- «Խաւարումն Իր խորհրդով գալիս է մեր իւրաքանչիւրի ներաշխարհը եւ ողջ էութիւնը ցնցում եւ ալեկոծում է այն դառնակսկիծ իրականութեան դիմաց, որ մարդ արարածը իր նկարագրից, կոչումից, առաքելութիւնից եւ բնոյթից դուրս գալով, ամենաստոր վերաբերմունքն է ցոյց տալիս նրան անշահախնդրօրէն սիրող, նրան ստեղծող եւ նրան ամէն ինչ պարգեւող արարիչ Աստծուն Քրիստոսին»: Սրբազան Հայրն անդրադառնալով Յուդայի մատնութեանն եւ Պետրոս առաքեալի ուրացութեանն ասաց, որ առաքեալները տարօրինակ կերպով, անձնապաստանութեամբ եւ հպարտութեամբ կարծում էին, որ որեւէ մէկ դժւարութիւն չի կարող նրանց ընկճել, սակայն Քրիստոս շատ լաւ իմանում էր մարդկային տկարութիւնը եւ դրա համար էլ երբ Գէթսեմանի պարտէզում աշակերտների հետ միասին իր վերջին պատրաստութեան համար աղօթք էր բարձրացնելու, աշակերտներին ասաց.- «Իմ հոգին մեռնելու աստիճան տխուր է, արթուն կացէք եւ աղօթեցէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք, որովհետեւ թեկուզ հոգին յօժար կարող է լինի, բայց մարմինը տկար է»:

Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին ասաց, որ այսօր օրն է, որ ուխտենք եւ գիտակցենք տիրոջ մեզ փոխարէն կատարածին եւ խոսատանանք, որ յետայսու՝ Տէ՛ր պիտի փորձենք քո կամքի համաձայն աստւածահաճ ապրել, պիտի փորձենք մեր հաւատքի մէջ աւելիով զօրանանք, պիտի փորձենք մեր սէրը աստւածահաճ կերպով կրակի վերածել, պիտի փորձենք հպարտութեան փոխարէն խոնարհութեամբ ծառայել մեր նմաններին, եւ պիտի փորձենք քո օրինակով քո բոյրը եւ լոյսը տարածենք, եւ քո քաղցրութիւնը դնենք մեր ընկերութեան եւ ընտանիքի մէջ, պիտի փորձենք մենք էլ քեզ նմանւենք եւ աղօթենք որ Աստւած տայ մեզ այդ շնորհը: Աղօթենք, որ այսօրւայ խորհրդի ճամփով ճշմարտապէս աստւածային հոգիններ թափանցեն մեր մէջ եւ մեր ողջ էութիւնը փոխակերպելով, մեր աստւածային իմաստութեամբ եւ գիտութեամբ լուսաւորի մեր ներաշխարհը, որպէսզի կարողանանք ինքներս մեզ գտնել, գտնենք մեր տկարութիւնները, թերութիւնները եւ մեր մեղքերը եւ փորձենք ինքներս սրփագրել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ