Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ «ՆԱՅԻՐԻ-ՍՈՂՈՄՈՆԵԱՆ» ՏՂ. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

2021-2022 ուս. տարեշրջանի աւարտին՝ ի շարունակութիւն դպրոցների այցելութեան ծրագրի, չորեքշաբթի թւականիս յուլիսի 13-ին, «Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջն. դպրոց այցելեց Թեմական խորհուրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ընկերակցութեամբ Կրթական խորհրդի անդամ պրն. Խաչատուր Խաչատրեանի:

Նկատի ունենալով իրականացւող այցելութիւնների կարեւորութիւնը, հանդիպումները տեղի են ունենում իւրաքանչիւր դպրոցում՝ դպրոցի տեսչական կազմի եւ Ծնողական խորհրդի հետ՝ մօտկից երկխօսելու, առկայ դժւարութիւններին ու յուզող խնդիրներին ծանօթանալու, դրանց լուծման հնարաւոր ելքերի ուղղութեամբ խորհրդակցելու եւ աշխատանքները սահուն հունով առաջնորդելու օրակարգով:

Այդ լոյսի ներքոյ «Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջն. դպրոցի փոխտեսուչ Նորվան Միքայէլեանի կողմից ընդհանուր բացատրութիւն ներկայացւեց 2021-2022 ուս. տարեշրջանում իրականացւած աշխատանքների վերաբերեալ, քննարկւեցին դպրոցում առկայ խնդիրները եւ դրանց արդիւնաւէտ լուծման տարբերակները: Դպրոցի Ծնողական խորհրդի անդամների կողմից նաեւ տեսակէտներ հնչեցին դպրոցի աշխատանքներն աւելի արդիւնաւէտ դարձնելու վերաբերեալ:

Նշելի է, որ 2021-2022 ուս. տարեշրջանում «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցը՝ միջն. Ա. եւ Բ. օղակներում ունեցել է թւով 85 աշակերտ, որոնցից Բ օղակի աշակերտները սովորել են դպրոցում առկայ Հաշւապահական եւ Համակարգչային ճիւղերում՝ որակեալ մասնագէտ ուսուցիչների դասաւանդումով:

Դպրոցի փոխտեսուչ Նորվան Միքայէլեանի եւ ծնողական խորհրդի անդամուհիներ՝ Ժանէթ Յակոբեանի, Ալիս Միրզախանեանի, Ժուլիետ Ալահդադիի, Ռոզա Շահվերդեանի եւ Ռաշէլ Ահմանդի ջանքերի եւ լիակատար աշխատանքների շնորհիւ դպրոցի աշխատանքներն ունեցել են սահուն եւ յաջող ընթացք:

Պրն. Նորայր Արամեանն իր արտայայտութիւնների ընթացքում անդրադարձ ունենալով Հայոց դպրոցի կարեւորագոյն առաքելութեանը՝ մայրենի լեզւի, հայոց պատմութեան, կրօնի եւ ընդհանրապէս գիտութեան հանդէպ աշակերտների մէջ սէրն ու յանձնառութիւնը զարգացնելու ուղղութեամբ ընդգծեց, որ դպրոցներում տրւած ուսումը եւ դաստիարակութիւնը այն ժամանակ է իր նպատակին ծառայում, երբ դպրոցի սահմաններից դուրս էլ կարողանում է տարածւել՝ հայ աշակերտին նկարագիր հաղորդելով եւ մարմնաւորելով նրա առօրեայ կեանքում:

Վերոնշեալ բացատրութեան լոյսի ներքոյ առաւել կարեւորւեց հաւաքական եւ միութենական աշխատանքները, որի համար անհրաժեշտ է դպրոց-միութիւն սերտ համագործակցութիւնը:

Հանդիպման ընթացքում պրն. Խաչատուր Խաչատրեանը նաեւ ընդհանուր բացատրութիւններ ներկայացրեց հնչած հարցումների եւ արծարծւած մտահոգութիւնների վերաբերեալ:

Խորհրդակցութեան ընթացքում անդրադարձ եղաւ դպրոցում անհրաժեշտ նկատւող մի շարք շինարարական աշխատանքներին եւ դպրոցը համակարգիչ ճիւղի համար անհրաժեշտ սարքերով օժտելու անհրաժեշտութեանը, որոնց հետ կապւած միջոցները կը ձեռնարկւեն համապատասխան ուսումնասիրութիւնների աւարտից յետոյ:

Նշենք նաեւ, որ անդրադառնալով աշակերտութեան թւի նոսրացման եւ պայմանների թելադրանքի բերումով անհրաժեշտ դպրոցների համակցման եւ վերադասաւորման այժմէական օրակարգին, դպրոցի տեսչութեան եւ Ծնողական խորհրդի կողմից ընդառաջում եւ գոհունակութիւն նկատւեց այն տրամաբանութեամբ, որ ընհանրապէս նման պայմանները կը բարելաււեն դպրոցների հնարաւորութիւնները եւ կը նպաստեն որակի ապահովմանը:

Այդ լոյսի ներքոյ մատնանշում եղաւ «Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջն. դպրոցը նոյն քաղաքամասի «Նայիրի» տղ. տարր. դպրոց տեղափոխման պարագային, որի կապակցութեամբ որոշւեց Կրթական խորհրդի միջոցով, տարբեր տեսանկիւններից հանգամանօրէն ուսումնասիրւեն բոլոր հնարաւորութիւններն ու պայմանները, որպէսզի հնարաւոր լինի յառաջիկայ նիստերում այդ ուղղութեամբ յստակ որոշում կայացնել:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը վստահեցրեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ համագործակցաբար աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը:

Վերջում կրկին հարկ է նշել, որ նմանատիպ մտերմիկ հանդիպումները հնարաւորութիւն են ընձեռում, դպրոցներում առկայ խնդիրներն աւելի խորքային ուսումնասիրել եւ շուտափոյթ լուծումներ գտնել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ