ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ Հ. Մ. «ՍԻՓԱՆ» ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Երկուշաբթի, թւականիս օգոստոսի 22-ին, Թեմական խորհրդի ատենապետ եւ միութիւնների հետ կապ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, Հ.Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում, հանդիպում ունեցաւ Վարչութեան անդամների հետ:

Հանդիպման ընթացքում «Սիփան» միութեան վարչութեան ատենապետ՝ Արա Մկրտչեանը հակիրճ զեկոյց ներկայացրեց Միութեան ընդհանուր գործունէութեան եւ յատկապէս վերջին ամիսներում, տարբեր բնագաւառների մէջ կատարւած աշխատանքների վերաբերեալ: Խորհրդակցութիւն եղաւ նաեւ միութենական աշխատանքներն առաւել արդիւնաւէտ դարձնելու կապակցութեամբ:

Պրն. Նորայր Արամեանը գնահատեց Միութեան գործունէութիւնը, որն ընդմիշտ դրական ներդրում է ունեցել համայնքիս ազգային-հասարակական կեանքում: Նա վերջում կարեւոր համարեց նման հանդիպումների կայացումը, որոնք աւելի են ամրացնում փոխհամագործակցութիւնները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ