Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը ստացել է Հայոց Ազգային «Արարատ» դպրոցի աշխատանքների զեկոյցի երկրորդ բաժինը՝
Հայոց Ազգային «Արարատ» դպրոցի 2015-2016 տարեշրջանի աշխատանքներն ու ձեռնարկները մինչ այժմ եղել են՝
- Բողբոջների տօնը տարեմուտի նախօրեակին՝ առաջին դասարանցիների համար
- Դպրոցի վերամուտի բացման ծրագիր
- Տարրական օղակի և միջնակարգ Ա Շրջանի աշակերտուհիները Ս. Հաղորդութիւն են ստացել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում
- Ծնողական խորհրդի ընտրութիւն
- Սրբազան Հօր այցելութիւնը՝ դպրոց
- Տօնւել է Մանուկների համաշխարհային օրը
- Տօնւել է Մշակոյթի տօնը
- Ե տարրական դասարանի աշակերտուհիները մասնակցել են գրքի ցուցահանդէսին Ս. Թարգմանչաց եկեղեցում
- Ա և Բ տարրական դասարանների աշակերտուհիներն այցելել են «Թռչունների այգի»-ն (باغ پرنگان)
- Տօնւել է Աշակերտական օրը
- Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանցի համագործակցութեամբ, կրօնի դասաժամերին ընթացել են հետաքրքիր զրոյցներ, ընկերասիրութեան, յարգանքի, սիրոյ (ընտանիքի, շրջապատի և ընկերներ) և ներումի մասին
- Մասնակցել ենք մարզական միջդպրոցական խաղերին
- Կատարւել է Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի կազմակերպած «Մայրենի» և «Հայոց պատմութիւն» դասերից միասնական և թեստային քննութիւնը
- Նոր տարւայ և Ձմեռ պապիկի դիմաւորում «Սուքերեան» սրահում, ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ
- Ս. Ծննդեան և Աստւածայայտնութեան տօների առթիւ տարրական օղակի աշակերտուհիները զրոյց են ունեցել Տէր Գրիգորիսի հետ
- Նոր Տարւայ տօնակատարութիւններից յետոյ մասնակցել ենք Ս. Հաղորդութեան
- Դ և Ե տարրական դասարանների աշակերտուհիները մասնակցել են پژوهش سرای صدرا –ի մրցութիւններին և շահել առաջնութիւններ
- Միջնակարգի Ա շրջանի 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտուհիներն այցելել են «Միլադ» աշտարակի «Դոլֆինարիոմ» բաժինը
- Ս. Սարգսի տօնի առթիւ ծնողներից մէկը «Աւանդական Հարիսա» էր պատրաստել բոլոր աշակերտութեան համար
- Տօնել ենք Վարդանանքը և Բարեկենդանը
- Իրանի Իսլամական յեղափոխութեան տարեդարձի առիթով կատարւել են տարբեր աշխատանքներ և տօնակատարութիւններ
- Ունեցել ենք ուտեստի և կերակրատեսակների պատրաստման մրցոյթ և ցուցահանդէս
- Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանցը միջնակարգի Ա շրջանի աշակերտուհիների համար «Մեծ Պահքի» առթիւ բացատրութիւններ է տւել
- Տօնւել է Տեառընդառաջը
{gallery}201604/2016040501{/gallery}