Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒՀԻ՝ ԼԷՈՆԻ (ԼԱԼԻԿ) ԹԱՇՃԵԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Թւականիս օգոստոսի 19-ին իրանահայ համայնքը Ս. Թարգմանչաց եկեղեցում հրաժեշտ տւեց վաստակաշատ գեղանկարչուհի` Լէոնի (Լալիկ) Թաշճեանին։

Լէոնի Թաշճեանը ծնւել էր արւեստագէտների ընտանիքում՝ 1926 թւականին Մարաղա քաղաքում։ Նրա հայրը՝ Մկրտիչ Թաշճեանը եղել է անւանի դերասան եւ գեղանկարիչ, իսկ մայրը Արուսեակ Թաշճեանը՝ ուսուցչուհի։ Նա որպէս այդպիսին, գեղանկարչութեան ասպարէզում նախնական կամ բարձրագոյն կրթութիւն չէր ստացել, այս տաղանդը ժառանգել էր հօրից։ Նրա ծնողներից մէկը՝ ծնունդով Արեւմտեան Հայաստանից էր, միւսը՝ Բաքւից, ովքեր ժամանակի ընթացքում տեղափոխւել են Իրանի Մարաղա քաղաք, ապա Թաւրիզ, իսկ յետոյ Աբադան եւ վերջնական հանգրւան են գտել Թեհրանում։ Թաշճեան ընտանիքը իր իւրայատուկ ներդրումն է ունեցել հայ եւ իրանական պատմութեան մէջ։

Գեղանկարչուհին ոչ միայն միութեանական եւ համայնքային մասշտաբով, այլեւ ողջ երկրի մակարդակով է հանդէս եկել: Անւանի գեղանկարչուհու եւ դիմայարդարի անւան տակ, թողնելով բազմաթիւ ստեղծագործութիւններ, եւ անթիւ աշխատանքներ, որոնք բարձր են պահել հայի ոգին եւ անունը։ Նրա ողջ ստեղծագործական կեանքը ուսումնասիրելով հասնում ենք այն եզրայանգման, որ նա աւարտին է հասցրել հարիւրաւոր գեղանկարչութիւններ եւ դաստիարակել տասնեակ աշակերտներ, որոնք շարունակելով իրենց ուսուցչուհու ուղին արւեստի բնագաւառում, թողնում են ակնառու հետքեր։ Նրա ձեռքբերումները չեն սահմանափակւել միայն գեղանկարչութեան ոլորտում, այն տարածւել է ինչպէս թատրոնի դերասանի, դիմայարդարի, այնպէս էլ դասաւանդման, քանդակագործութեան եւ հայկական տարազների ձեւաւորման մէջ։

Նշելի է, որ Հ. Մ. «Սիփան» միութեան թատերական խումբը մինչ օրս կրում է գեղանկարչուհու հօր՝ Մկրտիչ Թաշճեանի անունը։ Օրդ․ Լալիկը խմբին օժանդակում էր դիմայարդարմամբ եւ դերեր ստանձնելով։ Առ այդ միութիւնս իր պարտքն համարեց խնամել եւ մեծարել բազմամեայ աշխատանք ծաւալած արւեստագիտուհուն, ով միութեանս բոլոր վերիվայրումներում չդադարեց իր անփոխարինելի դերակատարութիւնը ունենալ։

Նա իր մահկանացուն կնքեց 96 տարեկան հասակում։ Վերջին հրաժեշտի արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան անդամները եւ ընկերներ։ Կրօնական արարողութիւնից յետոյ քահանայ հայրերը փոխանցեցին Սրբազան Հօր պատգամը, ապա Քարմէն Չարմահալեանի եւ պրն. Ջոլայիի միջոցով ընթերցւեց գեղանկարչուհու կենսագրութիւնը եւ նրան ուղղւած հրաժեշտի խօսքը։

Թաղման կարգը կատարելուց յետոյ, «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում արւեստագէտ Սէթի Բէգջանեանի միջոցով ցաւակցութիւններ յղւեցին ներկաներին, իսկ վերջում քահանայ հայրերը աղօթեցին առ Աստւած, որպէսզի հարազատները լցւեն համբերութեամբ եւ Ս. Հոգու մխիթարանքին արժանանան։

Հ. Մ. «Սիփան» միութիւն

Լուրը՝ «Ալիք»-ից

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ