Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ԿՈՒՍԱԿԱԼ ԴՈԿՏ. ՂԱՍԵՄ ՄՈՀԱՄՄԱԴ ԹԵՀՐԱՆԻԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Կիրակի, թւականիս հոկտեմբերի 9-ին, Թեհրանի կուսակալ դոկտ. Ղասեմ Մոհամմադ Թեհրանին ընկերակցութեամբ քաղաքական հարցերի տեղակալ դոկտ. Շայանի այցելեց Ազգային Առաջնորդարան եւ տեսակցութիւն ունեցաւ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի հետ:

Հանդիպման ներկայ էր նաեւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ բարի գալուստ մաղթեց հիւրերին ապա անդրադառնալով անցած օրերին երկրում ստեղծւած խառը իրավիճակին յայտնեց, որ աղօթում է ինչքան շուտ իրավիճակը բարելաւի եւ խաղաղութիւն տիրի ամբողջ երկրում: Սրբազան Հայրը յայտնեց, որ Աղօթքը հոգեկան կամուրջ է կրօնների միասնութեան:

Սրբազան Հայրը հանդիպման ընթացքում խօսեց Իրանում քրիստոնեայ-իսլամ համակեցութեան մասին շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բացառիկ այն երկրներից է, որտեղ փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտօնապէս պաշտպանւած են օրէնքով։

Թեմակալ Առաջնորդը անդրադարձ ունեցաւ վերջին շաբաթներին Գերմանիայի Քարլսրու քաղաքի մէջ աւելի քան 5 հազար հոգու մասնակցութեամբ կայացած Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) 11-րդ համաժողովին, որտեղ Իրանից մասնակից են եղել նաեւ Ասորիների եպիսկոպոսը եւ Իսլամական Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան ներկայացուցիչ՝ պրն. Ամերին: Սրբազան Հայրն յայտնեց, որ ժողովի ընթացքում ընդգծւել է, որ Իրանը ուժեղ եւ յանձնառու երկիր է եւ իր ղեկավարութիւնը նախանձախնդիր է բարւօք յարաբերութիւններում՝ իր հարեւան երկրների հետ եւ Իրանը զօրաւոր է եւ ուժեղ՝ իր ժողովրդի միասնականութեամբ:

Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, իր արտայայտութիւնների ընթացքում շնորհակալութիւն յայտնեց Իրանում հայ-քրիստոնեայ համայնքի նկատմամբ երկրի ղեկավարութեան կողմից ցուցաբերւած բարեացակամ մօտեցման եւ համագործակցութեան կապակցութեամբ:

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը նաեւ իր հերթին շնորհակալութիւն յայտնելով մատնանշում ունեցաւ նոյեմբեր 25-ին կայանալիք 17-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւններին եւ յայտնեց, որ վստահաբար ինչպէս նախորդ տարիներ այս տարի եւս ընտրութիւնները, առանց որեւէ խոչընդոտի բարեյաջող ընթացք կունենայ:

Թեհրանի կուսակալ դոկտ. Ղասեմ Մոհամմադ Թեհրանին իր ելոյթի ընթացքում յայտնեց, որ Իսլամ-Քրիստոնեայ համերաշխ համակեցութիւնը ունի պատմական առանցք եւ Իրանի ղեկավարութեան կողմից կրօնական փոքրամասնութիւնների հանդէպ կիրառւած մօտեցումը եւ քաղաքականութիւնը միշտ յստակ է եղել: Նա ընդգծեց, երկկողմ յարաբերութիւնների կարեւորութիւնը, առհասարակ աշխատանքների ընթացքի եւ հաւանական խնդիրների լուծման գործընթացի առումով:

Սրբազան Հայրը հանդիպման աւարտին մէկ անգամ եւս գոհունակութիւն յայտնեց այցելութեան առիթով եւ ընդգծեց, որպէս գործակիցներ իւրաքանչիւրս մեր գործունէութեան սահմանի մէջ պիտի ջանանանք, որքան կարելի է համագործակցաբար աշխատենք աշխատանքների բարեյաջող ընթացքի ուղղութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ