Երկուշաբթի՝ ապրիլ 11-ին, Հ.Մ. Արարարտ Կազմակերպութեան մատուռի շրջափակում տեղի ունեցաւ երիտասարդական համահաւաք` ի զօրակցութիւն Արցախի:
Ծրագիրն սկսւեց «Մեր Հայրենիք» հիմներգով, որից յետոյ տեղի ունեցաւ սկաուտական երթ: Համահաւաքի ընթացքում ներկաները Ս. Խաչ մատուռում աղօթեցին եւ մոմ վառեցին՝ ի յիշատակ Արցախում զոհւած զինւորների:
Ապա, ելոյթով հանդէս եկաւ ազգային եւ հասարակական գործիչ՝ Գեւիկ Մկրտչեանը: Դրանից յետոյ, երիտասարդների կողմից հնչեցին ազգային-հայրենասիրական երգեր, որին յաջորդեց վերջին օրերում տեղի ունեցած Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտութեան վերաբերեալ ֆիլմի ցուցադրումը:
Ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ, ներկաները համախմբւելով խարոյկի շուրջ, միասնաբար երգեցին ազգային-հայրենասիրական երգեր:
{gallery}201604/2016041301{/gallery}