Հինգշաբթի, ապրիլի 7-ին, Մայրերի Օրւայ առիթով, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական Խորհուրդի անդամներն այցելեցին Թեհրանի հայոց հանգստեան տները՝ Ս. Գէորգ, Սօսէ Մայրիկ և Չիլոյեան:
Խորհրդին ընկերակցում էր նաև Արժ. Տ. Վրթանէս քհն. Բաբախանեանը:
Հանգստեան տների դահլիճներում կազմակերպւել էին ընդունելութիւններ: Ծրագրերը մեկնարկւեցին Տէրունական աղօթքով, ապա եկեղեցու խորհրդի ատենապետ՝ պրն. Արարատ Քէշիշեանը, խորհրդի անունից շնորհաւորեց մայրերի օրը:
Պարով ու երգերով աւելի ջերմացւեցին ծերանոցների մթնոլորտները։
Նոյն առիթով, երկուշաբթի ապրիլի 11-ին, սոյն եկեղեցու եկեղեցական խորհուրդը կազմակերպել էր հիւրընկալութիւն, եկեղեցական դպրաց դասի, Հայ Եկեղեցասէր Կանանց Միութեան անդամների և խորհրդին օժանդակող յանձնախմբի անդամների մասնակցութեամբ:
{gallery}201604/2016041303{/gallery}