Չորեքշաբթի ապրիլի 13-ի երեկոյեան, Թեհրանի «Սասուն» քաղաքամասի Հ. Մ. Սիփան Միութեան նախաձեռնութեամբ, նոյն միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում, հարիւրաւոր մասնակիցների ներկայութեամբ, տեղի ունեցաւ զօրակցական հաւաք, ի պաշտպանութիւն Արցախ-ի, «Մենք Արցախն ենք» նշանաբանով:
Ծրագիրը մեկնարկւեց «Մեր Հայրենիք»-ով, ապա ոգեշունչ և գօտեպնդիչ խօսքով հանդէս եկաւ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Ծրագրի գեղարւեստական բաժնում կատարւեց մեներգ և ասմունք, ազգային-յեղափոխական երգերով ելոյթ ունեցաւ նաև Հ. Մ. Սիփան Միութեան «Կոմիտաս» երգչախումբը: Վերջում եզրափակիչ խօսք ասաց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Ձեռնարկին ներկայ էին նաև Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետն ու անդամները, Պատգամաւորական Ժողովի, ազգային մարմինների և միութիւնների ներկայացուցիչները, հայոց դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները:
{gallery}201604/2016041401{/gallery}