ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ՝ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՏՕՆԻ Եւ ՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսու Թեհրանի հայոց թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ երկուշաբթի դեկտեմբերի 26-ին, 2022 թ., Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս՝ Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:

Արդարեւ, երկուշաբթի դեկտեմբերի 26-ի առաւօտեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում հանդիսաւոր ս. պատարագ է մատուցւելու: Պատարագելու, կիսասարկաւագական եւ սարկաւագական ձեռնադրութիւն կատարելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Սարկաւագ են ձեռնադրւելու Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Սարգիս եկեղեցիների երկար տարիների դպիր եւ կիսասարկաւագներ՝ Արթին Շահբազեան ու Անանիա Յարութիւնեան-ը. իսկ կիսասարկաւագ է ձեռնադրւելու Ս. Սարգիս եկեղեցու դպրուհի՝ Լիոդա Խոսրովեան-ը։

Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Սկիզբ ս. պատարագի ժամը 10:00
Կարգ ձեռնադրութեան ժամը 10։30
Քարոզ ժամը 11:00

Յաւարտ ս. պատարագի՝ տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ ի Տէր հանգուցեալ սարկաւագների, դպիրների եւ երգեցիկ խմբերի հանգուցեալ անդամ-անդամուհիների հոգիների խաղաղութեան համար:

Մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք՝ ներկայ լինելու ս. պատարագին՝ ձեռնադրութեան արարողութեան եւ հաղորդւելու Ս. Ստեփանոսի նահատակութեան խորհուրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ