ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԻՄԱՒՈՐԵՆՔ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ Ս. ՊԱՏԱՐԱԳՈՎ

Այսու Թեհրանի մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, շաբաթ, թւականիս դեկտեմբերի 31-ի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00-ին Նոր տարւայ առիթով, մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ՝ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:

Ս. Սարգիս եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է՝ Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեան-ը:

Առ ի տեղեկութիւն՝ մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Թեհրանի բոլոր եկեղեցիներում Ս. պատարագ է մատուցւելու նաեւ կիրակի, 1 Յունւար 2023-ի առաւօտեան ժամը 10:30-ին:

Արդարեւ մեր հաւատացեալ ժողովրդին կոչ ենք անում, որ ներկայ գտնւեն Ս. Պատարագի եւ սկսւող 2023 Նոր տարւան առաջին րոպէները անցկացնեն եկեղեցում եւ Աստծու ներկայութեան մէջ, միաժամանակ աղօթելու աշխարհի խաղաղութեան, մեր ժողովրդի, եկեղեցու եւ հայրենիքի յաւերժութեան համար:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ