ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ ԶՈՀՒԱԾ ԶԻՆՒՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Խոր ու դառնակսկիծ ցաւով տեղեկացանք ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան N զօրամասի ինժիներասակրաւորային վաշտի կացարանում բռնկւած հրդեհի հետեւանքով զոհւած 15 զինծառայողների եւ երեք վիրաւորների մասին։

Ցաւակցում ու վշտակցում ենք զոհւածների ընտանիքներին եւ աղօթում միաժամանակ նրանց հոգիների խաղաղութեան եւ ընտանեկան պարագաների մխիթարութեան համար, ինչպէս նաեւ վիրաւորների շուտափոյթ ապաքինման համար։

Աղօթում ենք նաեւ մեր երկրի խաղաղութեան եւ անվտանգութեան համար։
Թող Ամենակալ Աստւած խաղաղ ու անսասան պահի մեր Հայրենիքը իր ժողովրդով ու բանակով։

Թեհրանի հայոց թեմը վշտակցում է զոհւածների ընտանիքներին եւ Աստծուց մխիթարութիւն է հայցում նրանց համար։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ