Հինգշաբթի, ապրիլի 21-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն այցելեց Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի ձեռանկարչական աշխատանքների ցուցահանդէս,
որը կրում է «Երաժշտութիւնը՝ կտաւի վրայ» (music on canvas) վերտառութիւնը և կայանում է «Արւեստագէտների տուն» մշակութային համալիրի (خانه هنرمندان) «Մոմայէզ» դահլիճում:
Արւեստագէտերի տան մուտքի մօտ, Սրբազան հօրը ջերմ դիմաւորեցին ցուցահանդէսի գեղարւեստական ղեկավար՝ երաժիշտ Ռազմիկ Օհանեանը, նաև Արւեստագէտների տան տնօրէն՝ դոկտ. Մաջիդ Ռաջաբի Մէմառը և միւս բոլոր բարձրաստիճան աշխատակազմի պատասխանատուները:
Սոյն ստեղծագործութիւններից 30-ի թեման՝ նւիրւած է Ցեղասպանութեան, իսկ միւս գործերը արւած են վարպետի երաժշտականմոտիւներով: Ցուցահանդէսում ներկայացւած են նաև մայեստրոյի ձայնասկաւառակների շապիկների և կոնցերտների փոստերների նկարները:
Առաջնորդ Սրբազանն ողջունեց մայեստրոյին, ապա պրն. Օհանեանը իւրաքանչիւր նկարչութեան թեմաների մասին բացատրութիւններ տւեց Սրբազան Հօրը: Առաջնորդ Սրբազանն ուշադիր քննում էր նկարչութիւնները և իր կարծիքը յայտնում: Նա բարձր գնահատեց մայեստրօ Ճգնաւորեանի գեղանկարչութիւնները և նորանոր յաջողութիւններ մաղթեց իրեն:
Յայտնենք որ ցուցահանդէսի բացումը կատարւել է երկուշաբթի ապրիլի 18-ին և արարողութեանը ներկայ են եղել Հ.Հ. դեսպանութեան լիազօր և արտակարգ դեսպան՝պրն. Արտաշէս Թումանեանը, երաժշտական ակադեմիայի գրասենեակի պետ՝պրն. Ֆարզադ Թալէբին,ՍպահանիեւՀարաւայինիրանահայութեանպատգամաւոր՝պրն. ՌոբերթԲէգլարեանը նաևմեծ թւով արւեստագէտներ, արւեստասէրներ և մասնագէտներ:
Ցուցահանդէսը շարունակւելու է մինչև ապրիլի 24-ը և այցելութեան ժամերըլինելու են՝ 16:00-ից 21:00-ը:
{gallery}201604/2016042301{/gallery}