Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՐ ՏԱՐՒԱՅ - ՆՈՎՌՈՒԶԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱՆՔ

Գարնանաբոյր այս օրերին երբ Իրանի Իսլամական Հանրապետութեան ողջ ժողովուրդը ներառեալ, քրդական համայնքը, պատրաստւում է նոր տարւան-Նովռուզի տօնակատարութեանը, մեծ ուրախութիւն է մեզի համար շնորհաւորել մեր իրանցի եղբայրներին եւ քոյրերին եւ բոլորին մաղթել Աստծու շնորհով լեցուն մի տարի, տարիներ։

Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց յատուկ տօնացոյցը եւ տօնացոյցում նշւած տօներ։ Իրանցի մեր հայրենակիցների մօտ Նովռուզն ազգային եւ ազգագրական մեծ տօն է, որի տօնակատարութեանց ուղղորդւած են բազմաթիւ ընտանեկան, ազգագրական եւ ինչու չէ նաեւ ազգային սովորութիւններ։

Իրանեան ընտանիքը նախանձախնդիր իր աւանդական սովորութիւններին, յատուկ կերպով նշում է Նովռուզեան տօնակատարութիւնները. միմեանց շնորհաւորում են ու փոխադարձ այցելութիւններով եւ բարեմաղթութիւններով վերանորոգում իրենց ազգային ինքնուրոյնութիւնն ու պատկանելիութիւնը։

Մենք էլ մեր կարգին սրտանց շնորհաւորում ենք մեր իրանցի քոյրերին եւ եղբայրներին, իսկ իրանեան մեր հայրենիքին աւելի բարգաւաճ ու խաղաղ կեանք ենք մաղթում, յատկապէս այս օրերին երբ Իրանը աշխարհի ուշադրութեան կենտրոնում է իր հաստատակամ ու վճռակամ քաղաքականութեամբ։

Վերանորոգ ոյժ եւ կենսունակ հաւատքի դրսեւորում ենք մաղթում մեր բոլոր հայրենակիցներին եւ յատկապէս Իրանի հոգեւոր Առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենէիին, երկրի վսեմաշուք նախագահին եւ պետական բոլոր այրերին եւ իրենց գործակիցներին։ Կասկածից վեր է, որ հոգեւոր Առաջնորդի եւ իր անմիջական գործակիցների շնորհիւ Իրանը այսօր աշխարհի քաղաքականութեան կերտման եւ ժողովուրդների միջեւ բարեկամութեան ամրացման գործընթացում իր բարերար եւ ազդեցիկ դերը ունի։

Աղօթում ենք, որ այս նոր տարին Իրանի եւ ընդհանրապէս ողջ աշխարհի համար լինի խաղաղութեան, բարգաւաճման եւ աստւածային օրհնութեամբ լի մի տարի։

Շնորհաւոր Նովռուզի տօնը։

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Մարտ 2023
Թեհրան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ