ՏՕՆ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ՎԱՐԴԱՎԱՌ)

Այսու Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ կիրակի 16 Յուլիս 2023 թւականին, Տօնն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ): Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է:

Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ:

Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը   10:00
Քարոզ ժամը   11:00

Երկուշաբթի 17 Յուլիս 2023 Յիշատակ Մեռելոց է:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Այսու մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու ս. պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական իր հաւատքը եւ լսելու Սրբազան հօր պատգամը:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ