ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԷՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՏԱԲԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՏՆՕՐԻՆՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեքշաբթի, 18 յուլիս 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Ազգ. Առաջնորդարանում հանդիպում ունեցաւ Թմրամիջոցների դէմ պայքարի շտաբի մշակութային ու կանխալգելման գլխաւոր տնօրինութեան ներկայացուցիչներ` պրն. Բահրամի եւ պրն. Մոստաղիմի հետ:

Հանդիպման հիմնական օրակարգում, ընդգծելով ընտանիքներում, աշխատավայրերում եւ ընդհանրապէս հասարակութեան մէջ Թմրամիջոցների կանխարգելման միջոցների ծանօթացման կարեւորութիւնը, քննարկում եւ խորհրդակցութիւն եղաւ նման երեւոյթների դէմ ուղղւած կանխարգելիչ խորհրդատւութիւնների ու միջոցառումների իրականացման ուղղութեամբ:

Խորհրդակցութեան ընթացքին, մատնանշում եղաւ այդ ոլորտին առնչւող թեմաներով, դասխօսութիւնների եւ ուսուցողական դասընթացների անցկացման նախատեսւած ծրագրերում մասնակից լինելու եւ համգործակցելու ուղղութեամբ առաջարկութիւններին, որն ընդառաջւեց եւ որոշւեց այս ուղղութեամբ համապատասխան համադրութիւնները կատարել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ