ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ԵՒ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԻՆ

Չորեքշաբթի, 26 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ի.Ի.Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին:

Սոյն հանդիպմանը ներկայ էր նաեւ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի ատենապետուհի եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:

Հանդիպմանը անդրադարձ եղաւ եւ խօսւեց Ս. Սարգիս եկեղեցու ներքին եւ արտաքին հատւածներում անհրաժեշտ նորոգութիւնների մասին, որն այս գծով պրն. Արա Շահվերդեանը յայտնեց, որ կաշխատի բարենորոգման աշխատանքների իրականացման համար քաղաքապետարանից գումար ապահովել:

Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնեց պրն. Արա Շահվերդեանի ցուցաբերած ուշադրութեան եւ աջակցութեան համար ինչը ցուցաբերում է նաեւ համայնքային կեանքի բարօրութեան տարբեր ոլորտներում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ