Հայաստանի 8-րդ Համահայկական խաղերին մասնակցող Իրանի պատւիրակութիւնը այցելել է Ծիծեռնակաբերդ եւ յարգանքի տուրք մատուցել Ցեղասպանութեան զոհերի յիշատակին

Համահայկական խաղերին պատւոյ շքանշան է յանձնւել Համահայկական խաղերի գործկոմի անդամ Հենրիկ Խալոյեանին

Հայաստանի 8-րդ Համահայկական խաղերին մասնակցող Իրանի պատւիրակութիւնը օգոստոսի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, յարգանքի տուրք մատուցել Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Օգոստոսի 11-ին՝ խաղերի հանգստեան օրը, առաւօտան, աւանդոյթի համաձայն, բոլոր մասնակիցներն իրենց պատւիրակութիւնների ղեկավարների հետ ծաղիկներ են խոնարհել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին։
Այս անգամ Համահայկական խաղերին Իրանը ներկայացել է 5 քաղաքներով՝ Թաւրիզ 35 մասնակիցներ, Սպահան՝ 25, եւ Թեհրանից շուրջ 150 մասնակիցներով:

Օգոստոսի 6-ին մեկնարկած Համահայկական 8-րդ խաղերին մասնակցում են 41 երկրի 179 քաղաքներից աւելի քան 7 հազար մարզիկ-մարզուհիներ, խաղերը կաւարտւեն օգոստոսի 19-ին:

Նշենք, որ օգոստոսի 10-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէն ընդունել է Համահայկական խաղերի մասնակից Իրանի պատւիրակութեան անդամներին: Ելոյթից յետոյ ՀԽՀԿ նախագահը Համահայկական խաղերի գործկոմի անունից Համահայկական խաղերի բարձրագոյն պարգեւը՝ «Պատւոյ շքանշան» է յանձնել Համահայկական խաղերի գործկոմի անդամ Հենրիկ Խալոյեանին։

Վերջինը շնորհակալութիւն է յայտնել բարձրագոյն պարգեւի համար եւ ընդգծել, որ այդ պարգեւը միայն իրենը չէ, քանի որ հսկայական աշխատանք է կատարւել Իրանի պատւիրակութեան պատշաճ մասնակցութիւնը Համահայկական ամառային 8-րդ խաղերին ապահովելու համար:

Լուրը՝ «Ալիք»-ից