ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Չորեքշաբթի, 23 օգոստոս 2023 թւականին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս. Արք․ Սարգսեանի գլխաւորութեամբ կայացաւ Կրօնական խորհրդի, Քահանայից դասի եւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների համատեղ հանդիպումը։

Տէրունական աղօթքի եւ Զգործս ձեռաց մերոց մաղթանքից յետոյ Սրբազան Հայրը գոհութիւն յայտնեց Աստծուն եկեղեցու պաշտօնեաների համատեղ հանդիպման համար՝ բոլորին համարելով միեւնոյն ընտանիքի անդամներ։ Ապա իր հերթին յայտնեց իր մտահոգութիւնները եկեղեցական կեանքի մասին ու յորդորեց, եկեղեցականները՝ հոգեւոր դասից սկսեալ մինչեւ եկեղացական խորհուրդները ամենայն բծախնդրութեամբ ու հաւատքով հետամուտ լինեն կատարւող արարողութիւններին եւ այսպիսով կենդանի օրինակ ծառայեն հաւատացեալներին։

Սրբազան Հայրը նաեւ կարեւորեց հօտ եւ հովիւ յարաբերութիւնը եւ դա սեպեց եկեղեցի-ժողողուրդ յարաբերութեան գրաւականը։

Առաջնորդ Սրբազան Հօր արտայայտութիւններից յետոյ քահանայ հայրերը եւ եկեղեցիների խորհուրդների ատենապետները՝ իւրաքանչիւրն իր հերթին արտայայտւեց եկեղեցում ու նաեւ ժողովրդի մօտ հաւատքի կեանքի բնագաւառում առկայ դժւարութիւնների մասին։ Ապա հնչեցին առաջարկներ՝ եկեղեցի եւ ժողովուրդ յարաբերութիւնների բարելաւման համար։

Վերջում ներկաների առաջարկով եւ Առաջնորդ Սրբազան Հօր օրհնութեամբ որոշւեց շուտով վերսկսել մանուկների օրհնութեան, ընտանիքների ու նորկազմ ընտանիքների Սրբազան Հօր հետ հանդիպումները։

Թ.Հ.Թ. ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ